Ֆլայ Արնան ավարտեց իր առաջին ինքնաթիռի ներկումը և այդ առիթով թողարկվել է տեսանյութ՝ ներկայացնելով, ինքնաթիռի ներկման ամբողջական գործընթացը:
Հայաստանի ազգային ավիաընկերությունը՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունների խմբի համատեղ ձեռնարկությունը ավարտել է առաջին ինքնաթիռի ներկման աշխատանքը Չեխիայի Օստրավայում գտնվող հատուկ ներկման անգարում։ Ֆլայ Արնայի ներքին եւ արտաքին հարդարանքը արտացոլում է երիտասարդ, ժամանակակից և արժեքների վրա հիմնված ազգային ավիաընկերության ինքնությունը: