Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռուսական գրոհ՝ հայկական սպորտի նկատմամբ

Նախօրեին Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը Հայաստանի մարզական ոլորտի ներկայացուցիչներին հրավիրեց մասնակցելու 2022-ին կայանալիք համառուսաստանյան մրցումների ու միջոցառումների։Հայաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում նա հանդիպումներ էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատրյանի, կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի հարցերով նախարար Վահրամ Դումանյանի հետ։ Դեռևս այս տարվա մարտի սկզբին երբ Ուկրաինայի նկատմամբ ցուցաբերած ռազմական ագրեսիայի հետևանքով ռուսական սպորտը ուղղակի մեկսուսացվեց Օլեգ Մատիցինը հայտարարել էր, որ Ռուսաստանի բոլոր սպորտաձևերի առաջնությունները բաց են լինելու այլ եկրիների թիմիերի և մարզիկների համար։ Ավելին, ռուսական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կապարետյանին պատկանող Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը մասնակցելու է Ռուսաստանի բաց առաջնությանը։

Metaratings.ru-ի թղթակից իր հերթին խեղաթյուրելով «Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանի խոսքերը հրապարակել էր հետևալը․ «Դա քաղաքական խնդիր է, բայց եթե ռուսները հրավիրեն, ապա ինչու ոչ: Պատրաստ կլինենք տեղափոխվելու ռուսական լիգա։ Տնային խաղերը կանցկացնենք Երևանում: Այդ մրցաշարը կլինի ԽՍՀՄ առաջնության նման: Ամեն դեպքում կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, մարդիկ ողջամիտ կգտնվեն: Շուտով ամեն ինչ կավարտվի, պատժամիջոցները կհանեն և ամեն ինչ լավ կլինի: Մեզ համար չկա տարբերություն, բայց նման հարցերը մենք չենք որոշում: Այդուհանդերձ մենք դեմ չենք և ուրախությամբ կընդունենք այդ առաջարկը»։ Այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Ռուսաստանի բոլոր հավաքականներին և ակումբներին զրկեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից ռուսական կողմը մտադրություն է հայտնել ստեղծել այլընտրանքային լիգա։ Կարճ ասած ռուսները ցանկանում են վերականգնել «Սովետի» առաջնությունը, որտեղ ելույթ կունենան թիմերը Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և նախկին ԽՍՀՄ այլ պետություններից։ Այս հպարարակումից օրեր անց Պողոս Գալստյանը հերքել էր «Արարատ-Արմենիայի» ռուսական լիգա տեղափոխվելու մտադրության մասին տեղեկությունը։ «Աղավաղված տեղեկատվություն են հրապարակել: Ինչպե՞ս կարող եմ նման բան ասել: Ինչպե՞ս կարող ենք 10 թիմով մեր Հայաստանի առաջնությունը թողնել և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Տրամաբանությանը մոտ չէ անգամ: Ի վերջո, դա նաև ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված»,- Armsport.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գալստյանը: Պողոս Գալստյանի պնդմամբ, խոսք է գնացել նախկին ԽՍՀՄ երկրների չեմպիոնների մասնակցությամբ մրցաշար անցկացնելու մասին. «Ասել եմ, որ եթե նման առաջարկ լինի, կքննարկենք, բայց Ռուսաստանի առաջնության մասին առհասարակ խոսք չի գնացել: Ինչպե՞ս կարող է 10 թիմ գնալ և մասնակցել Ռուսաստանի առաջնությանը: Նման բան հնարավո՞ր է: Ոչ էլ միայն «Արարատ-Արմենիան» կմասնակցի: Անլուրջ խոսակցություն է»:

Ինչ է իրականում տեղի ունենում։ Հիմք ընդունելով Պողոս Գալստյանի վերջին շեշտադրումները կարող ենք փաստել, որ ռուսական կողմը մանիպուլյացիոն եղանակով փորձում է տպավորություն ստեղծել, որ միջազգային լիգա ստեղծելու գաղափարին կողմ է նաև Հայաստանը։ Այսօր արդեն ՌԴ սպորտի նախարարարն է Հայաստանին հրավիրում մասնակցելու համառուսաստանյան մարզական մրցումների։ Թե որ մարզաձևերի մասին է խոսքը գնում այս դեռևս հայտնի չէ։ Վերջին զարգացումները սակայն խոսում են այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է ռուսաֆիկացնել հայկական սպորտը։ Ավելի ստույգ համաշխարհային սպորտից մեկուսացումը ռուսներին ստիպում է ստեղծել այլընտրանքային մարզական հարթակ ներգրավելով նաև այլ պետությունների։ Բնական է, որ Հայաստանը ամենահարմար երկրներից է այլընտրանքային միջոցառումներին ներքաշելու համար։

Նշենք, որ ՖԻՖԱ-ի ՈւԵՖԱ-ի, ՄՕԿ-ի և այլ միջազգային մարզական կառույցների կողմից չընդունվող մրցաշարերին մասկացելը հղի է լուրջ վտանգներով։ Մասնավորապես, իրավական ուժ չունեցող մրցաշարերին մասնակցող երկրները և այդ երկրների մարզիկները կարող են ենթարկվելպատժամիջոցների ընդհուպ մինչև որակազրկման։ Ստեղծված իրավիճակում ավելի քան կարևոր է չտրվել ռուսական կողմի մանիպուլիացիաներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում