Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի հատկանշական այցը Մոսկվա՝ հայ-ադրբեջանական առաջին հանդիպման շեմին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որտեղ Փաշինյանը կմասնակցի ՀԱՊԿ Վեհաժողովին: Ինչպես հայտնի է, Հայաստանը ներկայումս ՀԱՊԿ նախագահողն է: Փաշինյանի այցը հատկանշական է մի քանի առումով: Նախ, ինքնին հասկանալի է, որ Վեհաժողովի առանցքային հարցը լինելու է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Այստեղ Հայաստանի թիվ մեկ մարտահրավերն է, կարողանալ հասնել նրան, որ Վեհաժողովն այդ առումով ձեռնպահ մնա թե որևէ որոշումից, որը կնշանակի ՀԱՊԿ այս կամ այն աստիճանի ներգրավում Ուկրաինայում ՌԴ գործողություններին, թե նաև ձեռնպահ մնա այնպիսի հայտարարություններից, որոնք թեկուզ հռետորաբանության դաշտում կարող են լինել հավասարակշռության ակնառու խախտում: Առավել ևս, որ Վեհաժողովի արդյունքում նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի և՝ որպես նախագահող երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Այդ հարցում Հայաստանի համար թերևս օգտակար է այն, որ ՀԱՊԿ անդամ կենտրոնասիական երկրներն ու Ղազախստանը ևս շահագրգռված են հավասարակաշռության խախտում թույլ չտալու, որևէ աստիճանով ուկրաինական պատերազմում չներգրավվելու հարցում: Այդ առումով, թերևս ավելորդ է սպասել կամ պատկերացնել, որ ՀԱՊԿ Վեհաժողովում կարող են քննարկվել Հայաստանի անվտանգության մարտահրավերներին անմիջականորեն առնչվող հարցեր, մասնավորապես այն, ինչ կապված է սահմանային իրավիճակի և ավելի քան մեկամյա խնդրի հետ՝ Հայաստանի սուվերեն տարածք, այլ կերպ ասած ՀԱՊԿ պատասխանատվության գոտի ադրբեջանական զինուժի ներխուժման հանգամանքը:

Միևնույն ժամանակ, Փաշինյանի մոսկովյան այցը հատկանշական է նաև հենց այն առումով, որ դրանից առաջ ազդարարվել է մայիսի 16-17-ին Մոսկվայում տեղի ունենալիք հայ-ադրբեջանական հանդիպման մասին՝ սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողովի պատվիրակությունների մակարդակով: Օրերս այդ մասին հայտարարվել էր Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների հավաքի շրջանակում: Դա փաստորեն լինելու է այդ ձևաչափի առաջին հանդիպումը և այստեղ հարցեր է առաջանում, թե արդյո՞ք ՀԱՊԿ Վեհաժողովի հետ ժամանակային «զուգորդումը» նշանակում է ՀԱՊԿ կուլիսային որոշակի դերակատարման և ազդեցության հնարավորություն: Ըստ այդմ կառաջանան հարցեր, թե ինչպիսի՞ն կարող է լինել այդ ազդեցությունը, առավել ևս նկատի ունենալով այն, որ վերջին շաբաթներին ՀԱՊԿ անդամ Կիրգիզիան և Ղազախստանը բավականին սերտ շփումներ են ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այդ թվում անվտանգության, պաշտպանական ոլորտները ներառող շփումներ ու համաձայնություններ, ընդհուպ ռազմավարական նշանակության բնորոշումներով: ՀԱՊԿ, մասնավորապես դրա առաջատար Ռուսաստանի համար այդ հանդիպումները խանդի՞, թե՞ այսպես ասած քաղաքական սակարկությունների առիթ են: Այդ հարցը կարևոր է առաջին հերթին Հայաստանի համար, որովհետև դրանով է նաև նախանշվելու, թե ինչպիսին է այդ զարգացումներում Հայաստանի հնարավորությունների և մարտահրավերների հարաբերակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում