Wednesday, 24 04 2024
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը

Հայտարարություն Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ Անկախ դիտորդ

2022 թ․ մայիսի 12-ին ուժի մեջ մտած ՏԻՄ օրենքի փոփոխություններով նախատեսվեց, որ համամասնական ընտրակարգով ձևավորվող ՏԻՄ-երում համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել համայնքի ավագանու անդամը։ Այս փոփոխության տրամաբանությունը անհասականալի էր այն առումով, որ մինչ այդ 2022 թ․ ապրիլի 1-ին ընդունված փոփոխություններով սահմանվել էր, որ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում տեղի չի ունենում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար և ավագանու լիազորությունները դադարեցվում են։ Այսինքն՝ մեկ ամիս անց արված այս փոփոխությամբ ստացվում է, որ գործադիր մարմինն իր վրա է վերցնում ընտրված ավագանու բացառիկ լիազորությունը և ինքնուրույն որոշում կամ կանխորոշում, թե ընտրված ավագանու անդամներից որը պիտի դառնա համայնքի ղեկավար։

Այս համատեքստում Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակում պետք է ենթադրվեր, որ եթե ՏԻՄ ընտրություններից հետո նիստ տեղի չի ունեցել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պիտի նշանակվեր ավելի վաղ և պիտի լիներ այլ անձ։ Կամ այս հոդվածը չպիտի կիրառվեր և համայնքի ավագանու լիազորությունները պիտի վաղաժամկետ դադարեցվեին նիստերի չկայանալու հիմքով։

2022 թ․ մայիսի 6-ին ընդունված և 12-ին ուժի մեջ մտած փոփոխությունների հեղինակների կողմից ՀՀ Ազգային ժողովում փոփոխությունը ներկայացվում էր որպես տարընթերցումներից խուսափելու միջոց, ոչ թե նորամուծություն, քանի որ ՏԻՄ օրենքի կարգավորումներից բխում էր, որ ավագանու անդամի կարգավիճակն անհամատեղելի է համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարի և ժամանակավոր պաշտոնակատարի հետ միայն մեծամասնական համակարգում։ Մինչդեռ այս երկրորդ փոփոխությամբ հնարավորություն է տրվում գործադիր իշխանության ղեկավարի կողմից նշանակել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որի արդյունքում փաստացի համայնքի ղեկավար ընտրվելու համար բավարար աջակցություն չունեցած կուսակցության կամ խմբակցության ավագանու անդամը կարող է ուղղակիորեն պարտադրվել համայնքին գործադիր իշխանության ղեկավարի կողմից։ Փոփոխության կատարման հաջորդ օրը՝ 2022 թ․ մայիսի 13-ին, ՀՀ Վարչապետը Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց համայնքի ավագանու անդամ Արկադի Փելեշյանին։

Արկադի Փելեշյանի նշանակումը նման հանգամանքներում ենթադրում է, որ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցում չի նախատեսվում և հավանաբար նախատեսվում է համայնքի ղեկավարի ընտրություն 2021 թ. դեկտեմբերի 5-ին ընտրված ավագանու կողմից։

Անկախ դիտորդ դաշինքը 2022 թ․ ապրիլին արտահայտած դիրքորոշմամբ նշել է, որ ընդունված փոփոխությունները որևէ կերպ չեն լուծում Վանաձոր համայնքում առկա ճգնաժամը, որի հիմքում ավագանու ղեկավարի ընտրության հարցով ավագանու նիստի անցկացման արգելանքն է՝ դատարանի կողմից։ Դաշինքի գնահատմամբ նշված արգելանքը անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ։

Այս արգելանքի պատճառով արդեն 5 ամիս անգործության է մատնված Վանաձոր համայնքի ավագանին։ Այնուամենայնիվ գործադիրը ոչ թե դադարեցնում է ավագանու լիազորությունները կամ փորձում տալ համակարգային լուծումներ, այլ հարմարեցնում է օրենսդրությունը մեկ անձի և ուղղակի միջամտությամբ կանխորոշում համայնքի ղեկավարի այնպիսի ընտրություն, որը չի արտահայտում ընտրողների նախապատվությունները:

Որքան անընդունելի է ավագանու նիստերի նկատմամբ անհիմն դատական արգելքը, նույնքան անընդունելի է այդ արգելքի շահարկումը օրենքի կամայական մեկնաբանության, ձևափոխման և կիրառման համար։

Վերահաստատում ենք, որ ներկայումս կատարվող հատվածային գործողությունները հակասում են տեղական ինքնակառավարման մարմինների անկախության սկզբունքին՝ թույլատրելով նրանց ուղղակի և բովանդակային միջամտությունը տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթացին, խոչընդոտում են համամասնական ընտրակարգով ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմինների կայացմանը և լուծելու փոխարեն՝ խորացնում են Վանաձոր համայնքում առկա ճգնաժամը։

Հաշվի առնելով վերոգրյալը պահանջում ենք չեղարկել ՏԻՄ օրենքի մայիսի 12-ին ուժի մեջ մտած փոփոխությունը և դրա հիման վրա մայիսի 13-ին կատարված նշանակումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում