Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Խանգարողները հայտնի են, Հայաստանին պետք է վեր հանեն չխանգարողները

Մայիսի 16-17-ին Մոսկվայում սպասվում է հայ-ադրբեջանական հանդիպում թե հաղորդուղիների ապաշրջափակման, թե սահմանազատման և սահմանագծման թեմայով: Ավելին, ըստ Դուշանբեում ԱՊՀ արտգործնախարարների հավաքի շրջանակում տեղի ունեցած՝ Միրզոյան-Լավրով, Բայրամով-Լավրով, և Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպումների շրջանակում հնչած հայտարարությունների, տեղի կունենա սահմանագծման և սահմանազատման հարցերի երկկողմ հանձնաժողովի առաջին քննարկումը: Մոսկվայում սպասվող հանդիպումը առաջացնում է հարցեր, կապված Բրյուսելում ապրիլի 6-ին տեղի ունեցած եռակոողմ հանդիպման հետ, որտեղ ԵԽ նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիևը հանդիպումից հետո ազդարարվել էր մինչև ապրիլի վերջ սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծման մասին պայմանավորվածությունը : Իհարկե պետք է նկատել, որ այդ մասին հայտարարությունն արվել էր հղում անելով նույն թեմայի վերաբերյալ դեռևս 2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի եռակողմ հանդիպմանն ու համաձայնությանը: Ընդ որում, Սոչիից մոտ երկու շաբաթ անց էլ տեղի ունեցավ Միշելի միջնորդությամբ առաջին հանդիպումը Բրյուսելում, իսկ հաջորդ օրը՝ չազդարարված, համենայն դեպս լայն հանրության համար անսպասելի հանդիպում Բրյուսելում՝ արդեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գլխավորությամբ:

Իհարկե այն ժամանակ դեռևս չկար Արևմուտք-Ռուսաստան այն ահռելի ջրբաժանը, որ առաջացավ Ուկրաինայի հանդեպ ռուսական ռազմական օպերացիայի, դե ֆակտո պատերազմի հետևանքով: Հենց այդ ջրբաժանից հետո ազդարարվեց, որ չի գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ԱՄՆ ու Ֆրանսիան չեն գործակցում մյուս համանախագահ Ռուսաստանի հետ, իսկ համանախագահները՝ երեք երկրների, ստացան իրենց արտգործնախարարությունների հատուկ ներկայացուցչի կարգավիճակ, սկսելով գործել առանձին: Ահա այդ ամենի բերումով էլ ձևավորվեց, և ցանկացած հանդիպմանն ընդառաջ կրկնվում է կամ դիտարկվում հարցադրումը, թե որքանով է մի հանդիպումը հակադրվում կամ այսպես ասած արգելակում կամ ձախողում մյուսը:

Տվյալ պարագայում, Մոսկվայում սպասվող հանդիպումը արդյո՞ք տապալում է Բրյուսելի պայմանավորվածությունները: Առաջին հայացքից միանգամայն տեղին այդ հարցադրումը սակայն թերևս բավականին նեղացնում և փոքրացննում է գործընացների այն շրջանակը, որում ներկայումս «պտտվում» է արցախյան հարցն ու հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի թեման, Մինսկի խմբի համանախագահության ճակատագիրը: Այդ իմաստով, արցախյան, հայ-ադրբեջանական խնդրի շուրջ զուտ «մեխանիկայի», «տրամաբանության» տեսանկյունից չի փոխվել ոչինչ, փոխվել է պարզապես դրսևորումների ռեժիմը: Ընդ որում, դրա փոփոխությունն էլ սկսվել է դեռևս 2013-14 թվականներից, երբ Ադրբեջանը գործնականում բացահայտորեն՝ համանախագահների և միջազգային կառույցների լուռ համաձայնության պայմաններում սկսել է կիրառել պատերազմի տեխնոլոգիան քաղաքական գործընթացներում՝ որպես գործիք կամ խաղաքարտ: Այլ է հարցը, որ Հայաստանում առկա խորքային իրողությունները հանրայնորեն նկատվեցին միայն աղետալի պատերազմի պարագայում, կրելով այդ պատերազմի ցավագին հետևանքը: Բայց հարցն այն է, որ միջազգային դերակատարների գործողությունների տրամաբանության առումով Արցախի հարցում, հայ-ադրբեջանական խնդրում չի փոխվել ոչինչ և նրանք շարունակում են թե խանգարել միմյանց՝ եթե որևէ մեկի նախաձեռնությունը սկսում է էական սպառնալիք կամ ռիսկ պարունակել մյուսի ռազմավարության համար, թե նաև բաց կամ անուղղակկի գործակցել, աշխատել միմյանց հետ՝ երբ որևէ կետում ձևավորվում են ընդհանուր հետաքրքրություններ: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչ է պահանջվում մեզանից, Հայաստանից, եթե մենք ի վերջո՝ ծանրագույն հետևանքներից հետո սկսել ենք առավել լավ տեսնել առկա իրողություններն ու դրանց տրամաբանությունը: Չէ՞ որ միայն փաստի արձանագրումը ոչինչ է, եթե այն չի բերում եզրահանգումների: Այստեղ սակայն եզրահանգումը թերևս շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից՝ բարդ միջազգային իրադրության պայմաններում: Հայաստանը պետք է ձգտի ռեգիոնալ շահառու բոլոր կենտրոնների հետ աշխատանքի նվազագույն մի բալանսավորվածության, որտեղ ուղենիշը պետք է լինի ոչ թե «խանգարողին» պարզելը, այլ չխանգարող հանգամանքները առավելագույն մանրակրկիտությամբ վեր հանելը և դրանք արտաքին քաղաքականության ամբարտակի վերածելու աստիճան ամբողջացնելն ու բարձրացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում