Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Աստուած Եոզղատցի չէ

«Ո՜վ հայ ժո­ղովուրդ, քո միակ փրկու­թիւնը քո միաս­նա­կան ու­ժի մէջ է» ըսած էր հայ­րե­նի մեծ բա­նաս­տեղծ Եղի­շէ Չա­րենց։

Հայ ժո­ղովուրդը ցե­ղաս­պա­նու­թեան յա­ջոր­դող տաս­նա­մեակ­նե­րուն ապա­հոված բո­լոր ձեռքբե­րումնե­րը կը պար­տի իր այդ միաս­նա­կան ջան­քե­րուն։ Նախ ուխտեց եւ ապա կա­տարե­լու կամ­քը գո­յաց­նե­լով յա­ջողե­ցաւ իր բո­լոր ծրա­գիր­նե­րուն մէջ։ Բու­նէն հա­տուած ծա­ռը նոր ճիւ­ղեր ար­ձա­կեց օտար ափե­րու մէջ, խո­պան հո­ղերու վրայ ու կրկին դա­լարե­ցաւ։ Ապա­ցոյ­ցը սփիւռքի աշ­խարհաց­րիւ գաղ­թօ­ճախ­ներն են, որոնք հա­լածո­ւած աք­սո­րեալ­նե­րու ապաս­տաններ ըլ­լա­լով ստեղ­ծե­ցին կազ­մա­կեր­պո­ւած գա­ղութներ։ Այդ գա­ղութնե­րը օժ­տե­ցին ազ­գա­յին եկե­ղեցի­ներով, դպրոց­նե­րով, մշա­կու­թա­յին միու­թիւննե­րով, մա­մու­լով եւ միաս­նա­կան մտքի շուրջ հա­մախմբո­ւած հա­մայնքով։

Այս ընդհա­նուր պատ­կե­րին մէջ պար­տա­ւոր ենք յա­տուկ նշա­նակու­թիւն վե­րագ­րել կարգ մը գա­ղութնե­րուն, որոնք մեծ եղեռ­նի հե­տեւան­քով գո­յացած գաղ­թօ­ճախ­ներ չեն, այլ եր­բեմնի մշա­կու­թա­յին մայ­րա­քաղաք­ներ։ Այդ կեդ­րոննե­րէ ներս գիր ու գրա­կանու­թեան, տպագ­րութեան եւ գե­ղարուես­տի կող­քին ծաղ­կած է նաեւ հայ ազ­գի քա­ղաքա­կան միտ­քը ու գոր­ծը։

Մե­րօրեայ ցա­ւալի իրո­ղու­թիւնն է այդ կեդ­րոննե­րու անկման ակա­նատես ըլ­լալ։ Այ­սօր ոչ Պո­լիս, ոչ Թիֆ­լիս եւ ոչ ալ Պարսկաս­տա­նի Թավ­րիզ, Սպա­հան կամ Սալ­մաստ քա­ղաք­նե­րը կը պա­հեն իրենց եր­բեմնի բար­քի օրե­րը։ Ափ­սոս որ Ի դա­րուն անոնց փո­խարի­նող Հա­լէպը եւս խո­նար­հած է, իսկ Պէյ­րութ կը տո­ւայ­տի իրե­րայա­ջորդ ճգնա­ժամե­րու մէջ։

Այդ հա­մատա­րած նա­հան­ջի դի­մաց դէ­պի ապա­գայ յոյս տա­ծող միակ փա­րոսն էր նո­րան­կախ Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թիւնը, որ բո­լորիս աչ­քե­րուն առ­ջեւ կո­ղոպ­տո­ւեցաւ սե­փական կա­ռավա­րու­թեան դա­ւադ­րանքնե­րու մի­ջոցաւ։ Բո­լորս օրըս­տօ­րին հե­տեւե­ցանք սե­փակա­նաց­ման քօ­ղին տակ երկրի հարստու­թեան թա­լան­ման գոր­ծո­ղու­թիւննե­րուն։

Երբ պի­տի փոր­ձենք հա­յելին դէ­պի պոլ­սա­հայու­թեան ուղղել, պի­տի տես­նենք թէ մեր հա­մայնքէն ներս պա­ռակտման երե­ւոյթնե­րը յայտնուեցան Շնորհք Պատ­րիար­քի վախ­ճա­նու­մէն ետք։ Ապա կա­յացող եր­կու ընտրու­թիւննե­րուն նախ աթո­ռին բազ­մե­ցան Գա­րեքին Գա­զան­ճեան եւ ապա Մես­րոպ Բ. Մու­թա­ֆեան պատ­րիարքնե­րը։

Ընտրու­թիւննե­րէ առաջ հա­մայնքի մէջ կա­յացող բե­ւերա­ցու­մը շա­րու­նա­կեց ընտրու­թե­նէ ետք ալ։ Իսկ Մես­րոպ Բ. սրբա­զանի եր­կա­րատեւ հի­ւան­դութեան տարիներուն պատ­րիար­քա­կան շրջա­նակ­նե­րու որ­դեգրած ան­հա­ղորթ գոր­ծե­լակեր­պի հե­տեւան­քով հա­սարա­կու­թիւնը կորսնցուց ազ­գա­յին ան­ցուդար­ձե­րու նկատ­մամբ հե­տաքրքրու­թիւնը։

Այդ նոյն շրջա­նին հա­մայնքա­յին հաս­տա­տու­թիւննե­րու վա­րիչ­ներն ալ, քիչ մըն ալ երկրէ ներս տի­րող միանշա­նակ վար­չա­ձեւի ազ­դե­ցու­թեամբ, դի­մեցին ինքնա­կամ որո­շումնե­րու։ Դոյզն իսկ պատ­շա­ճու­թիւն չյար­գե­ցին Էսաեան վար­ժա­րանի վաս­տա­կաւոր տնօ­րէնու­հի­ները պաշ­տօ­նազրկե­լու որո­շու­մին մէջ։ Եւ քա­նի ան­պա­տաս­խան մնա­ցին, ալ աւե­լի հա­մար­ձակ դար­ձան, գոր­ծը հասցնե­լով Էսաեան Սա­նուց միու­թեան մուտքը ար­գի­լելու կամ Նա­րեկեան սրա­հը Լու­սա­ւորիչ երգչա­խումբին փա­կելու։

Պար­տինք խոս­տո­վանիլ թէ այ­սօր հա­սարա­կու­թեան ընդվզում պատ­ճա­ռող ինքնա­կամ գոր­ծե­լու ոճը նոր յայտնո­ւած երե­ւոյթ մը չէ։ Բո­լորին ծա­նօթ գայ­թակղու­թիւննե­րը հա­մայնքի մե­ծամաս­նութեան կող­մէ դի­տումնա­ւոր կեր­պով ան­տե­սուե­ցան եր­կար տա­րիներ։

Սա­մաթիացի մե­րոնց խօսքն է՝ «Աս­տո­ւած Եոզ­ղատցի չէ, մա­տը իս­կոյն չի խո­թեր աչ­քիդ»։

«Ակօս»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում