Քվեբեկում մասնակցում եմ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստերին։ Այդ մասին ասված է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի Ֆեյսբուքի էջում։
«Ի թիվս այլ հարցերի, քննարկվում է նաև անդամ երկրներում և դրանց շուրջ ստեղծված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակը։ Մեր գործընկերներին ներկայացրի Հայաստանում վերջին մեկ տարվա քաղաքական զարգացումները, տարածաշրջանի անվտանգային վիճակն ու դրան առնչվող մարտահրավերները»,- նշված է գրառման մեջ։