Friday, 19 04 2024
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
17:49
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը

Հայաստանի օպերատիվ խնդիրը ականապատ ծովում

Կա տեսակետ, որ Ռուսաստանին պետք չէ Արցախի հարցի կարգավորում, որովհետև կոնֆլիկտային վիճակը նրան տալիս է թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա ազդեցության և Հարավային Կովկասում ամուր ներկայության հնարավորություն: Ինքս էլ կարծում եմ, որ այդպես է, ու արտահայտվել եմ դրա մասին բազմիցս, և ամենևին ոչ նոր, այլ նվազագույնը վերջին տասնամյակի վճռորոշ իրադարձությունների շրջանում:Ռուսաստանի խնդիրը կոնֆլիկտի կառավարման «բանալի» պահելն է: Մոսկվան այդ հարցոււմ դիտարկում է երկու տարբերակ՝ կամ ԱՄՆ հետ գալ պայմանավորվածության և դրա շրջանակում Հարավային Կովկասում իր դերի ամրագրման, կամ՝ երբ չի ստացվում դա (իսկ առայժմ կարծես թե դա չի ստացվում), դիրքերը պահել Թուրքիայի հետ՝ օգտագործելով Էրդողանի հավակնություններն ու նկարագիրը, և էլի մի շարք գործեններ, արդեն ոչ Թուրքիայի հետ կապված: Համաձայն չեմ այն տեսակետին, որ հակամարտության կարգավորման է ձգտում ԱՄՆ: ԱՄՆ դրան ձգտում էր թերևս առավելագույնը մինչև Քի Վեսթ: Երբ Մոսկվան դեռևս Հեյդարի որդի Իլհամ Ալիևի միջոցով տապալեց Քի Վեսթը, ԱՄՆ թերևս վերջնականապես արձանագրեց, որ Մոսկվան ունի նվազագույնը խանգարելու ահռելի ներուժ, փոխարենը բավականին թույլ է կառավարելու ներուժը: ԱՄՆ թերևս որդեգրեց այդ ներուժը ավելի թուլացնելու ռազմավարություն: Այդ համատեքստում խաղաքարտ դիտարկվեց նաև Թուրքիան:

Վաշինգտոնը իր մոտեցման վերանայման նշաններ ցույց տվեց այն ժամանակ, երբ նախագահը Մեդվեդևն էր, ակնկալելով, որ նրա միջոցով հնարավոր կլինի հեռացնել Պուտինին ընդհանրապես, վերականգնել ԱՄՆ-ՌԴ հարաբերության «ելցինյան» շրջանի տրամաբանությունը: Թերևս այդ համատեքստում էլ ԱՄՆ լոյալ էր վերաբերում կազանյան գործընթացին, որը սակայն սահուն զարգանալով՝ տապալվեց այն ժամանակ, երբ արդեն պարզ էր, որ Մեդվեդևը անկարող է պահել դիրքերը և Պուտինը վերադառնում է՝ 2011 թվական:Այժմ կարծում եմ ԱՄՆ-ը ևս չունի հակամարտությունը կարգավորելու ցանկություն, ու նաև հնարավորություն՝ իրավիճակը շատ բարդ է: ԱՄՆ համար ևս կարևոր է կոնֆլիկտի առկայությունը, որովհետև այն իր հերթին ճնշման միջոց է թե Ռուսաստանի, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի, թե Իրանի ուղղությամբ: Հայտարարությունները՝ կարգավիճակի և այլնի վերաբերյալ, հենց դրա մաս են՝ այսինքն ճնշման քաղաքականության:

Հայաստանն այդ իրավիճակում ունի մեկ անելիք՝ մանևրելու և ժամանակ շահելու առավելագույն ներուժի «կուտակում»: Կրկնեմ՝ որովհետև հակամարտության կարգավորում կամ լուծում չեն ուզում երկու առանցքային երկիր՝ ԱՄՆ և Ռուսաստանը: Նրանց խնդիրը կառավարման «կոդը» տնօրինելն է: Երկու կողմում էլ Հայաստանի համար կան թե անխուսափելի անհրաժեշտություններ, թե նաև շահեկան ելակետեր: Բայց, երկու կողմում էլ կան ռիսկեր: Պատկերավոր ասած՝ կա լողալու ծովային տարածություն, բայց այն լցված է նաև նույն տարածությունում լողացող ականներով: Իսկ ափ դուրս գալու և սպասելու հնարավորություն բնականաբար չկա:Սա կարող է թվալ բավականին հոռետեսական, անելանելի միջավայր: Բայց, թերևս այդպես չէ: Բարդ իրավիճակի հանդեպ մոտեցումների առումով խնդիրը ավելի պարզ է:

Անկանխատեսելի, նոր աշխարհակարգի ձևավորման անորոշ և մշուշոտ հեռանկարով գործընթացում այսպես ասած փոքր՝ այլ կերպ ասած նվազ հնարավորություններով և աշխարհաքաղաքական համեստ դերակատարությամբ և ազդեցությամբ երկրների առաջ դրված է օպերատիվ արդյունավետության ապահովման խնդիր: Հայաստանը ներկայումս փորձում է լուծել այդ խնդիրը, ինչը ստացվում է՝ հարաբերական, բայց առայժմ նկատելի հաջողությամբ: Այդ ընթացքի հավասարակշռությանը նպաստելը բոլոր այն հասարակական-քաղաքական միավորների խնդիրն է, որոնց համար Հայաստանի ու Արցախի անվտանգությունը և կայունությունը իրապես նպատակ է և միջոց ոչ թե քաղաքական կոնյուկտուրան, այլ պետական շահը սպասարկելու և քաղաքական հետաքրքրություններն այդ ելակետից բխեցնելու համար:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում