Wednesday, 24 04 2024
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ

Պարսկալեզու դաշնակցական տելեգրամյան ալիքները արշավ են սկսել իմ դեմ. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այս «սքրինշոթերը» իրանահայ համայնքի շատ պատվելի բարեկամ է ուղարկել:

Պարզվում է պարսկալեզու դաշնակցական տելեգրամյան ալիքները արշավ են սկսել իմ դեմ:

Ձեռագիրը նույնն է՝ սովորության համաձայն այս քաղաքական ուժը մատնագրերով է հանդես գալիս քաղաքական հակառակորդների դեմ, այս անգամ նաև բարեկամ Իրանի իսլամական հանրապետության իշխանությունների առջև:

Մի կուսակցություն, որը սփյուռքյան իր ահռելի ներուժը, կարողությունները ի սպաս հայրենի պետականության հզորացման ներդնելու փոխարեն, իր գոյության առնվազն վերջին երեսուն տարին՝ Հայաստանի անկախացումից ի վեր, միայն դժբախտություն, կորուստ, ահաբեկչություն և ցավ է պատճառել հայրենաբնակ մեր ժողովրդին:

Միևնույն է, հակառակ շատ-շատերի ես հավատում եմ ՀՅԴ առողջացմանը, հավատում եմ, որ այդ կուսակցությունն ունի հզորագույն առաքելություն մեր ժողովրդի և պետության կյանքում:

Չգիտեմ կտեսնենք մենք այդ օրը, թե ոչ, երբ այս կուսակցության սփյուռքյան հատվածի համար, ի նպաստ Հայաստանի որևէ դրական քայլ անելու համար էական չի լինի, թե ով է Հայաստանում իշխանության գլուխ:

Կտեսնե՞նք արդյոք, որ ներհայաստանյան քաղաքական պայքարը չի կարող պատճառ լինել, որ Հայաստանից դուրս ՀՀ պաշտոնյաներին հետապնդելն ու անվանարկելը միայն դա անողների իրական բնույթն ու էությունն է նկարագրում:

2020թ. 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուներին հռչակել եք թուրք, դավաճան՝ դա կարող ենք մի կերպ հասկանալ:

Բայց նույնքան դաժան՝ թուրք, սիոնիստ, մասոն ու քոռ էիք կոչում 90-ականների ողջ պատերազմի ընթացքում և հրադադարից հետո Հայաստանին հաղթանակ պարգևած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

Ձեր քաղաքական ընդդիմախոսներին, սփյուռքում և հայրենիքում, ոչ թե փորձել և փորձում եք հաղթել խոսքով, մտքով, քաղաքական ճանապարհով, ընտրություններում, այլ ծեծելով, ահաբեկելով, և որ ամենաստորագույնն է՝ ընդհուպ գնդակահարել եք տվել ժողովրդի ընտրյալ առաջնորդներին հայրենի խորհրդարանում՝ հիմնահատակ ջախջախելով պետության ողնաշարը:

Ձեզ հետ անհամաձայն ժողովրդին դաժան հաշվեհարդարի մասնակից եք դարձել քանիցս՝ 2004-ի ապրիլին, 2008-ի մարտի 1-ին, հիմա էլ, նրանք, ովքեր հրաժարվում են «փրկվել» ժեխ են, թուրք են, նիկոլ են:

Ահա այն ամենը, և ոչ միայն, ինչ պետք է իմանալ հայ ժողովրդի ամենաավանդական քաղաքական ուժի մասին:

Այս գրառումը նորանոր հարձակումների առիթ է դառնալու: Կասկած չունեմ, որ ձեզ հանգիստ չի տալու այն ամենն ինչ ինձ հայտնի է դարձել Նաիրի Հունանյանի հետ դեռևս 2019-ին կայացած հանդիպմանը:

Բայց տեղեկացնում իմ, իմ քաղաքական թիմի, համախոհների, գործընկերների հավաքական թիրախը հայրենասիրության քողի տակ թաքնվող տգիտությունն է, ազգագրական և հայրենասիրական երգերի ետևում թաքնված Հայաստանն առանց պետականության թողնելու քստմնելի մտադրություններն են:

Մեր պետության ներսում օտարահպատակ օրակարգերի սպասարկողների ջախջախումն է մեր թիրախը, մեր պետության ու պետականության թշնամի ուժերի՝ հավաքական հինգերորդ շարասյան ոչնչացումն է մեր իղձը, և այդ ճանապարհին մեր ձեռքի տակ բոլոր գործիքները, առանց խտրության, գործի ենք դնելու:

Չկասկածե՜ք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում