Thursday, 25 04 2024
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Այսօր աշխարհը նշում է Կլիմայի միջազգային օրը

Անցյալ դարի 1980-ականների վերջերից սկսած՝ ակտիվորեն քննարկվում են կլիմայական փոփոխությունների վերաբերյալ հարցերը: Այս մասին ասված է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի Ֆեյսբուքի էջում։

«Կլիմայի գլոբալ փոփոխությունը հանգեցնում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախականության և ինտենսիվության ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, երաշտները, փոթորիկները, տորնադոները, աննախադեպ շոգից մինչև անսովոր սառնամանիքներ:

Առաջին անգամ կլիմայի գլոբալ տաքացման խնդիրները քննարկվել են 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած միջազգային գագաթնաժողովում։ Մթնոլորտում ջերմոցային գազերի մակարդակը կայունացնելու և, որպես հետևանք, ջերմոցային էֆեկտի առաջացումը կանխելու կամ երկրագնդի կլիմայի վիճակի վրա վերջինիս բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով, ավելի քան 180 ներկայացուցիչներ ստորագրեցին կլիմայի փոփոխության մասին Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) շրջանակային կոնվենցիան (UNFCCC): 1997 թվականի դեկտեմբերին աշխարհի 190 տերությունների ներկայացուցիչներ ստորագրեցին Կիոտոյի արձանագրությունը՝ Շրջանակային կոնվենցիայի լրացուցիչ փաստաթուղթ, որը յուրաքանչյուր պետության պարտավորեցնում էր նվազեցնել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները:

Կլիմայի գլոբալ տաքացման բացասական հետևանքները

2015 թվականի դեկտեմբերին Փարիզում կնքվեց համաձայնագիր մոտ 190 երկրների կողմից, ըստ որի պետությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի 21-րդ դարում կլիմայի գլոբալ տաքացման շեմը չգերազանցի 2ºC–ը՝ մինչինդուստրյալ ժամանակահատվածի համեմատ։

Ըստ այդ համաձայնագրի՝ երկրները պարտավոր են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումների մակարդակն էներգիայի պահպանման, էներգաարդյունավետության բարձրացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման միջոցով:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում (ՀՄԿ) իրականացվում են կլիմայական և կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ, որոնց արդյունքների կիրառումը նպաստում է երկրի կայուն զարգացմանը, կլիմայական ռիսկերի նվազեցմանը, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը:

Հայաստանում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի պարտավորությունները կատարելու նպատակով դեռ 1995 թվականին «ՀՄԿ»-ի կազմում նախկինում գործող Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի կողմից պատրաստվել է առաջարկ սկսել կլիմայի փոփոխության ուսումնասիրություններ Հայաստանում։

«ՀՄԿ»–ի կողմից պատրաստվել և հրատարակվել են ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի կլիմայական տեղեկագրերը՝ «Օդի և հողի ջերմաստիճանը», «Խոնավություն, մթնոլորտային տեղումներ և ձնածածկույթ», «Քամի և մթնոլորտային ճնշում», «Հայաստանի ագրոկլիմայական ռեսուրսները», «ՀՀ տարածքում արեգակնային ճառագայթման տեղեկատու», «Շինարարական կլիմայաբանություն»։

Կլիմայի դիտված փոփոխությունները Հայաստանի տարածքում

Օդի ջերմաստիճանի և տեղումների քանակի փոփոխությունները գնահատվել են տարբեր ժամանակաշրջանների համար, որոնց արդյունքներն օգտագործվել են ՀՀ Կլիմայի Փոփոխության Առաջինից Չորրորդ ազգային հաղորդագրություններում: Արդյունքները ցույց են տալիս, որ վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում նկատվել է ջերմաստիճանի զգալի աճ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում