Thursday, 30 06 2022
16:40
Աֆղանստանում իր մասին է հայտարարել թյուրքական ժողովուրդների իրավունքների պաշտպանության զինված խումբը
Ալբերտ Թադևոսյան. Ամեն ինչ կանենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք
16:20
Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ից ԵՄ-ի կախվածության աճի. El Pais
16:11
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կհրավիրի․ օրակարգում Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցն է
Հայաստան-Իսրայել բարդ հարաբերությունների 30 տարին ․ Ի՞նչ սպասել նոր դեսպանների նշանակումից
15:57
Կանադան նավթի եւ գազի շուրջ բանակցություններ Է սկսել եվրոպական գործընկերների հետ
Կընտրենք, եթե ընդդիմության թեկնածուն «լկտի» չլինի․ դա իմ անձնական չափանիշն է․ Ալեն Սիմոնյան
Սերբիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պուտինի և Ալիևի բազմիմաստ «առևտրային» ակնարկները
15:30
Ռուսական ուժերը դուրս են բերվել «Զմեինի» կղզուց
ԵԱՀԿ ՄԽ միջնորդական միջազգային առաքելության պահպանում` ՌԴ-ի առաջնային դերակատարությամբ․ Արայիկ Հարությունյան
ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կստանան
Անկախ ամեն ինչից՝ Բերձորը պետք է շրջանցենք. առաջարկվող նոր ճանապարհը շատ ավելի անվտանգ է լինելու. Արայիկ Հարությունյան
15:20
ՆԱՏՕ-ում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմնադրամում ներդրումների շուրջ պարտավորությունները
Ռուբինյան-Քըլըչ նոր հանդիպմանն ավելի առարկայական թեմաներ կքննարկվեն
Իսրայելի խորհրդարանը հավանություն Է տվել ինքնարձակման մասին օրենքին
Փաստացի հացադուլի մեջ ընկած են քրեական գործեր․ իրավապաշտպան
Գազի հետ կապված բանակցությունները շարունակվում են․ Արցախի նախագահ
14:50
Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել
Այնպիսի դավաճանական ցանց ունենք մեր երկրում, որ ընդհուպ իմ՝ կաբինետից դուրս գալն ու ԱԺ մտնելն են ադրբեջանցիներն իմանում․ Հարությունյան
14:40
Պատվիրեք Mastercard Standard և Mastercard Gold և օգտվեք արտոնյալ պայմաններով վարկային գծից
Մեր փայլուն հաղթանակը․ Հայաստանն ու Ադրբեջանը կհանդիպեն վաղը, եթե․․․
14:20
ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են տիեզերքում համագործակցության հարցերը
14:14
Եղանակը աշխարհում – Հուլիսի 1, 2022
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ
Ինչպես աշխատել է պետությունը, այնպես էլ աշխատել են լրտեսները
Կարո Փայլանն անդրադարձել է փոքրամասնությունների հիմնադրամների ընտրությունների խնդրին
Ընդդիմության գործունեությունը ոզնու անեկդոտն է հիշեցնում․ Ալեն Սիմոնյան
13:36
Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մ20 Եվրոպայի առաջնությունում

ՀՀ ՏԿԵ նախարար Սանոսյանը ներկայացրել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանին։ Այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում Վանաձորի համայնքապետարանի էջը։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 514-Ա որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատարին Վանաձոր համայնքի ավագանու անդամներին և համայնքապետարանի աշխատակազմին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նիստին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։

Նախարարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց համայնքապետարանի աշխատակազմին՝ ստեղծված բարդ իրավիճակում աշխատանքները կազմակերպելու համար, ինչը հնարավորինս զերծ է պահել համայնքը կոլապսի ենթարկվելուց։ Գնել Սանոսյանն խոսեց նաև անելիքների մասին․ «Օգտվելով տրված իրավական կարգավորումներից՝ արդեն ունենք ժամանակավոր պաշտոնակատար, ով քաղաքը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև բուն իրավական գործընթացները կկարգավորվեն ինչպես հարկն է և ինչպես օրենքն է։ Հասկանում եմ, որ չափազանց բարդ ժամանակահատված է, շատ պարտավորություններ և անելիքներ կան, որոնք նշված խնդիրների պատճառով չեն իրականացվել, բայց մյուս կողմից գիտեմ, որ ավագանու անդամ լինելը, հետագայում նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ լինելը բավական համոզիչ են այն առումով, որ քաջածանոթ եք քաղաքի խնդիրներին։ Պարոն Փելեշյան, հույս ունեմ, որ առաջ եկած խնդիրները իրավական հնարավորությունների պարագայում արագ կկարգավորեք Ձեր լիազորությունների շրջանակում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ։ Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի քաղաքի առջև ծառացած խնդիրները կարգավորելու համար»,- հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։

Ըստ աղբյուրի՝ Արկադի Փելեշյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ վստահության համար՝ հավաստիացնելով, որ քաջատեղյակ լինելով համայնքի խնդիրներին՝ իր լիազորությունների սահմաններում ջանք չի խնայի դրանց արդյունավետ լուծման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում