Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ուկրաինական ճգնաժամում ՄԱԿ-ը Ռուսաստանի համար թշնամի կառույց է

Թուրքիան կմիջնորդի Ուկրաինայի «Ազովստալ» գործարանի տարածքից ուկրաինացի զինվորների տարհանման բանակցություններում։ Սրա հետ մեկտեղ տարհանման շուրջ բանակցություններ վարելու մանդատ են ստացել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ Թուրքիան դիվիդենտներ է հավաքում և փորձում աչքի ընկնել հումանիտար և այլ հարցերում. «Թուրքիան որդեգրել է այնպիսի կեցվածք, որ իբր թե Ռուսաստանի հետ կապ պահողն է։ Նա հրաշալի հասկանում է՝ որ պահին է ուկրաինական կողմը նեղության մեջ, մանավանդ, որ «Ազովստալ» գործարանը կատարյալ շրջափակման մեջ է, և ըստ էության, պաշտպանության մասին խոսելն ու էլի զոհեր տալը տեղին չէ։ Հետևաբար, Թուրքիան փորձում է միավորներ հավաքել և Ուկրաինայի, և Արևմուտքի մոտ, իբր՝ ինքը խնդիր է լուծում»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Սաֆարյանը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեկ որոշում է ընդունել Կիևի տարածքում և Ուկրաինայի այլ շրջաններում ռուսական զորքերի կողմից հնարավոր ռազմական հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու մասին, ինչը Ռուսաստանը «քաղաքական հաշիվ մաքրել» է որակել։ Սաֆարյանի կարծիքով՝ հենց այս իրավիճակը ցույց կտա, որ խնդիր լուծողը Էրդողանն է, ոչ թե՝ ՄԱԿ-ը։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով ՄԱԿ-ի հետ ՌԴ-ի հարաբերությունները հաշտ ու պարզ չեն. «Պուտինը ավելի կընդառաջի թուրքական միջնորդությանը՝ վարկաբեկելու համար ՄԱԿ-ին, որովհետև ՄԱԿ-ի ընտրած բանաձևերը, բնականաբար, Պուտինի սրտով չեն։ ՄԱԿ-ը ուկրաինական ճգնաժամում Ռուսաստանի համար թշնամի կառույց է, ու Ռուսաստանը կթողնի, որ այս խնդիրները Թուրքիան լուծի, որովհետև Թուրքիան իր դեմ պատժամիջոցներին չի միացել և իրեն պատերազմում «հանցագործ» չի համարում»։

Ինչ մնում է ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի տեսանելիությանը՝ Սաֆարյանն ասաց. «Այն չի երևում, անգամ արտերկրի հատուկ ծառայությունները արդեն, կարծես, լավատես չեն, որ պատերազմն արագ կավարտվի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում