Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Բլինքենի մասնավոր զանգը Ալիևին մեծ  շղթայի մի օղակ է»․ ինչու՞ արևմուտքը վերջնականապես չի լուծում գերիների վերադարձի հարցը

Միացյալ Նահանգների պետքարտուղարն օրերս  հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելով հայ – ադրբեջանական գործընթացում «վերջին դրական իմպուլսը» և այդ երկրում մնացող հայ գերիների ազատ արձակման հարցը:

«Զրուցեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններում վերջին դրական իմպուլսին», – գրել է Էնթոնի Բլինքենը Թվիթերում:

Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը և Ադրբեջանի նախագահը քննարկել են «վերջին դրական առաջընթացը և հետագա կոնկրետ քայլերը Հարավային Կովկասում խաղաղության ճանապարհին, այդ թվում՝ սահմանազատումը և սահմանագծումը, տրանսպորտային և հաղորդակցությունների ուղիների բացումը և մնացյալ հայ պահվող անձանց ազատ արձակումը»:

Բլինքենը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները «պատրաստակամ է օգնելու՝ ներգրավվելով երկկողմանիորեն և համախոհ գործըկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մեր դերի միջոցով, օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»:

Պետքարտուղարը նաև կարևորել է «մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի աճը» և «գնահատել է կարևոր դերը, որ Ադրբեջանը շարունակում է խաղալ Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ Ալևին արված զանգը հաջորդել է Միրզոյան-Բլինքեն  հանդիպմանը․ «Ընդ որում՝ հանդիպում, որը հավակնում է դառնալ պատմական՝ հաշվի առնելով այն միջազգային կոնտեքստը, որում այդ ամենը տեղի է ունենում։ Երկրորդ՝ սա  նաև պարզապես ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգներն ակտիվորեն արդեն իսկ ներգրավված է տարածաշրջանային խնդիրների լուծմանը և այդ խնդիրների լուծման ճանապարհին խոչընդոտների վերացմանը։Մենք  տեսնում ենք, որ թիվ մեկ խոչընդոտն այսօր Ալիևի ռեժիմն է՝ իր դեստրուկտիվ պահվածքով և հենց այդ մասին է ըստ ամենայնի եղել  խոսակցությունը՝ հաշվի առնելով նաև խնդիրների այն ցանկը, որը նշված է այդ բաց հաղորդագրության մեջ։ Եվ մյուս կողմից՝ բացի մտրակից, կա նաև բլիթի մասը։Այն, որ ռուսական ածխաջրածինները դուրս են գալիս համաշխարհային շուկայից, նրանց տեղը  Ալիևը հնարավորություն ունի իր ածխաջրածիններով ներկայանալ՝ եթե պահպանի խաղի կանոնները և ոչ թե զբաղվի միջնադարյան, մոնղոլական սիրելի զբաղմունքով։ Ահա թե ինչ է տեղի ունեցել ընդհանուր առմամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ ինքը դրական  ազդեցություն ունի  ղարաբաղյան կոնֆլիկտի ներկայիս դինամիկայի վրա, որը կարող է  գալ և հատվել ռուսական ազդեցությանը։

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք  տարածաշրջանում հավակնություններ ունեցող ԱՄՆ-ն մինչ այս պահը չէր կարող գերիների հետ վերադարձի հարցն ամբողջությամբ լուծել, Մեհրաբյանը պատասխանեց․ «Ես տեսնում եմ, որ դա ոչ թե մեկ քայլանի գործողություն է, այլ այդ ուղղությամբ ջանքեր են գործադրվում, որովհետև դա ամենակարևոր բացասաական գործոններից է, որը խոչընդոտում է ողջ գործընթացին։ Բացի այդ՝ դա շանտաժի համար մշտական լծակ է։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ քայլերը կբազմապատկվեն»։

Արդյոք առանց այդ հարցի լուծման հնարավոր է սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, չէ՞ որ դա լրացուցիչ զիջումներ կորզելու համար լծակ է լինելու Ալիևի ձեռքերում, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Իհարկե ապրիորի ենթադրվում է, որ եթե բանակցություններ են սկսվում, ապա խոչընդոտները պետք է հանվեն։Մնացածն էլ՝ կտեսնենք։ Եթե Ալիևը շարունակի համառել, ապա դժվար չէ իրեն այլ լեզվով բացատրել, թե ինչ չի կարելի անել։ Բլինքենը նաև վերջերս հասցեական հայտարարություն արեց Ադրբեջանին, որ տարածաշրջանում ուժային գործողություններ պարզապես չպետք է թույլատրվեն»,-եզրափակեց Մեհրաբյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ  Տիգրան Խզմալյանց հետաքրքվեցինք՝ տարածաշրջանում մեծ դերակատարության հավակնող ԱՄՆ-ն ինչու՞ ամբողջությամբ չի լուծում գերիների վերադարձի հարցը։ Ըստ մեր զրուցակցի՝ հարցը շատ մեծ է․ «Արևմուտքի ակնհայտ միտումն այն է, որ Ռուսաստանի քաղաքական դերը  փոխարինվի արևմտյան դերակատարությամբ։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում մենք տեսել ենք առնվազն երկու նման միջամտություններ։ Մեկը ապրիլի վերջին, երբ Փաշինյանը մեկնեց Մոսկվա ու այդ օրերին սկսվեց խորհրդարանական «ընդդիմության» պատրաստությանը մայիսյան «ապստամբությանը»։ Միաժամանակ Շառլ Միշելն անսպասելիորեն մեկնեց Բաքու։ Շատերը չտեսան դրա կապը, մինդչեռ այդ կապը էքզիստենցիալ էր Հայաստանի համար։ Ռուսաստանի սցենարով՝ Ադրբեջանն այդ ժամերին պետք է գրոհեր կամ Հայաստանի  կամ Արցախի սահմանների վրա, ինչն էլ կտրուկ սրելու էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Ըստ այդ սցենարի՝ դա պետք է օգներ խորհրդարանական ընդդիմությանն իշխանափոխություն անել և դուրս բերել զայրացացած ժողովրդին փողոցներ։ Փաստորեն Եվրոպան այդ բարդագույն գործն իր վրա  վերցրեց, Միշելն անձամբ, գրեթե Ալիևի ձեռքից բռնած թույլ չտվեց, որ Բաքուն գնա այդ գայթակղությանը և Բաքուն լռեց։ Հետևաբար հայաստանյան ընդդիմությունը, որը փաստորեն համագործակցում էր Մոսկվայի ու Բաքվի հետ, ինչը ես պետական դավաճանություն եմ համարում՝ չստացավ իր ուզած արդյունքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Խզմալյանի՝ այդ նույն գործընթացի վառ արտահայտությունն էր նաև պետքարտուղար Բլինքերի զանգը Ալիևին․ «Ընդդիմադիրների պայքարի թեժ կետից հետո վերջնակետ դրեց պետքարտուղար Բլինքենը, որն ուղիղ զանգահարեց Ալիևին։ Այո՛, այնտեղ նշված էին մի քանի հարցեր, որոնցից մեզ համար ամենազգայունն, ըստ երևույթին, այս պահին պատանդների հարցն է։ Դա շատ լավ ցուցիչ է լինելու։ Եթե արևմուտքի ազդեցությունն այնքան բարձր է, որ  կարողանում է ոչ միայն հակադրվել, այլ հգաղթել Մոսկվայի ազդեցությանը, ապա մենք կտեսնենք, որ շատ շուտով ռազմագերիների կամ մի մասը կամ բոլորը կվերադառնան Հայաստան։ Այնպես որ այդ մասնավոր մի զանգը շատ ավելի մեծ գործընթացի, մեծ շղթայի մի օղակ է։Ես կարծում եմ, որ Հայաստանում մամուլ, տեղեկատվական դաշտն ու լայն հասարակությունը պետք է ճիշտ գնահատի կարևորությունն ու դրա ազդեցությունը»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում