Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Պատգամավորները նիստերից բացակայելու պատճառով կարող են զրկվել մանդատից

Տևական ժամանակ է՝ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտում են խորհրդարանի աշխատանքները՝ իրենց գործունեությունն իրականացնելով փողոցում։ Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորների բացակայությունը կարող է նրանց մանդատից զրկելու համար հիմք հանդիսանալ։ Կանոնակարգի 156 հոդվածի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները կարող են դադարել «մեկ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու» դեպքում: Կանոնակարգը նաև սահմանում է, թե որ դեպքերում է պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի։ Դրանցում, սակայն, ներառված չեն քաղաքական ակցիաներով պայմանավորված բացակայությունները։

ԱԺ նախագահի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունը հաշվվում է նիստերի ու քվեարկությունների մասնակցության քանակով. «Բացակայության դեպքում, եթե պատգամավորները լրացնում են բացակայությունը բացատրող փաստաթուղթ, այդ դեպքում ԱԺ նախագահը, ըստ օրենքի, դա համարում է հարգելի»։

Մեր հարցին՝ քաղաքական ակցիաները բացակայության հարգելի պատճառ համարվո՞ւմ են, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց. «Պատգամավորները մեկ անգամ բացակայելու իրավունք ունեն, որն արդեն սպառվել է, մնացած դեպքերում անհրաժեշտ է համապատասխան հարգելի պատճառների մասին գրություն ներկայացնել»։

Ծովինար Խաչատրյանի խոսքով՝ պատգամավորների բացակայությունները անհարգելի չեն համարվում, պարզապես համարվում են բացակայություն այնքան ժամանակ, քանի դեռ չի հատվել շեմը, որի պարագայում արդեն մանդատից զրկվելու հարց է առաջանում. «Պատգամավորները մանդատից զրկվում են, երբ համապատասխան անհարգելի բացակայությունների քանակը ներկայացվում է ՍԴ, ու վերջինս որոշում է մանդատից զրկելու հարցը»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից Գեղամ Նազարյանը, սակայն, Radar Armenia-ի հետ զրույցում պնդեց. «Բայց ինչո՞ւ պետք է մեր բացակայությունները անհարգելի համարվեն, երբ մեր գործունեությունը, որպես պատգամավոր, հրապարակային է, և իրենք տեսնում են, որ մենք անում ենք այն գործը, որը պետք է բոլորն անեն, բայց հիմա այս պահին մենք ենք անում»։

Նազարյանի խոսքով՝ ինքը անհարգելի բացակայության որևէ դրսևորում և դրվագ չի տեսնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում