Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

Ինտրիգային իրավիճակ. իշխանությունը պատասխանատվություն է վերցնում, ընդդիմությունը՝ դադար

Մայիսի 13-ի երեկոյան Հայաստանը հրապարակել է այն վեց կետերը, որոնք ի պատասխան Ադրբեջանի հայտնի 5 կետերի ներկայացվել են Բաքվին: Մեծ հաշվով, 6  կետերի հանրայնացումը չի պարունակում բովանդակային նորություն և դրանք այն համատեքստում են, ինչի մասին Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ հայտարարել են շաբաթներ շարունակ՝ Ադրբեջանի հինգ կետերը ստանալուց հետո: Մասնավորապես, ի պատասխան դրանց Երևանը առաջադրում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության մեկնարկի համար ավելացնել իր համար հիմնարար՝ «ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, իրավունքների ու ազատությունների հարգման, վերջնական կարգավիճակի որոշման» հարցերը: Միաժամանակ, Երևանը նաև նշում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը տեսնում է ՄԱԿ կանոնադրության, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն: Ինչպես հայտնի է, Հելսինկյան ակտը ներառում է տարածքային ամբողջության, ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքները: Բովանդակային առումով Երևանի պատասխանը չպարունակելով որևէ դիրքորոշումային նորություն, այդուհանդերձ ուշագրավ է հենց հրապարակման փաստի առումով:

Բանն այն է, որ այդ կետերի հրապարակումը նշանակում է հրապարակային պատասխանատվություն այդ դիրքորոշումների համար թե միջնորդ դերակատարների առաջ, թե նաև սեփական հանրության: Այդպիսով, պաշտոնական Երևանը հրապարակելով վեց կետերը գործնականում ստանձնում է այդ պատասխանատվությունը: Ուշադրության է արժանի, որ դա տեղի է ունենում արտաքին ու ներքին դինամիկ շարժերի պարագայում: Արտաքին դաշտում տեղի ունեցավ Դուշանբեի հանդիպումը կամ հանդիպումները, դրանից առաջ եղել էր Բլինքենի զանգը Ալիևին, Հայաստանի վարչապետի այցը Նիդերլանդներ, որն ուղիղ իմաստով պայմանավորված չէր արցախյան, հայ-ադրբեջանական խնդրով, սակայն անկասկած օրակարգում ուներ այն որպես առանցքային թեմաներից մեկը: Նաև Երևան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, որը հաղորդուղիների ապաշրջափակման եռակողմ խմբի ռուսաստանցի պաշտոնյան է, ու Երևանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստ, ինչի առիթով ժամանեց Իրանի Էներգետիկայի նախարարը: Ընդ որում, սրանք ընդամենը վերջին 3-4 օրերին տեղի ունեցած արտաքին զարգացումներն են, քանի որ շրջանակն ու նաև ժամանակային հետագիծը անշուշտ ավելի երկար է ու լայն՝ ավելի բազմազան դերակատարումներով:

Իսկ ներքին կյանքում արդեն մի քանի շաբաթ Երևանում ծավալվող անհնազանդության ակցիաները, որ իրականացնում է խորհրդարանական ընդդիմությունը և որոնց առանցքում հենց արցախյան հարցի վերաբերյալ «մտահոգությունն» է, այն «պնդումներով», որ իշխանությունը գնում է հանձնման: Այդ ֆոնին, Երևանի հրապարակած վեց կետերը գործնականում հերքում են ընդդիմության այդ պնդումները: Դրան զուգահեռ, հանրայնացնելով դրանք, պաշտոնական Երևանը նաև ստանձնում է դրանց համար հրապարակային և ուղիղ պատասխանատվություն, իհարկե դրանով նաև իր դիրքորոշման համար պատասխանատվության խնդրի առաջ դնելով ընդդիմությանը: Իսկ այդ իրողությունը իր հերթին ուշագրավ է դառնում այն հայտարարության ֆոնին, որ արեց ընդդիմության ակցիաների հիմնական «խոսնակ»՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, այն մասին, որ մայիսի 14-ին չեն լինելու անհնազանդության ակցիաներ կամ հանրահավաք, այլ ընդդիմությունը քննարկելու է իր հետագա անելիքները:

Ուշագրավը այն է, որ այդ «ընդմիջումը» ընդդիմությունը վերցնում է հենց 6 կետերի հանրայնացմանը զուգահեռ: Եթե սրան ավելացնենք և այն, որ դրա շեմին էլ ընդդիմության թևերի միջև նկատվեցին փոխադարձ կսմիթների և հակասությունների խոսուն դրվագներ, ապա համայնապատկերը դառնում է բավականին ինտրիգային: Ներսու՞մ,  թե՞ արտաքին դաշտում է հանգուցալուծվելու կամ գուցե զարգանալու այդ ինտրիգը:  Ըստ ամենայնի, առնվազն միջանկյալ արդյունքը հեռու չէ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում