Ճապոնիայի կրթության նախարարությունը որոշում է ընդունել «քանձի» համակարգի հիերոգլիֆների քանակը վերանայելու մասին: Այս մասին հաղորդում է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Ըստ գործակալության՝ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին այսօրինակ վերանայումն է: Այդ տերմիններն ավելանալու են: Դպրոցում ուսուցանվող հիերոգլիֆների թիվն ավելանալու է այնպիսիներով, որոնք արտացոլում են փոփոխվող աշխարհի նոր իրողություններն ու երևույթները:
Այս պահին դպրոցներում ուսուցանվող հիերոգլիֆների ընդհանուր թիվը 2136 է:
Օրինակ՝ նոր սիմվոլներից է «ութսուն», որը նշանակում է ընկճախտ կամ դեպրեսիա, և իր մեջ ներառում է 29 խազ: Իսկ հեռացված նշաններից է «մոնմեն», որը ժամանակին Ճապոնիայում չափման միավոր է համարվել:
«Քանձի» համակարգը թարգմանվում է որպես «Խան տոհմի տառեր»: Սրանք գրաֆիկական նշանների համակարգ են, որոնք Ճապոնիա են ներմուծվել Չինաստանից մոտավորապես 5-րդ դարում: Հետագայում գրաֆիկական պատկերն ու համակարգն ընդհանրապես փոփոխվում էին տեղի սոցիալ-մշակութային առանձնահատկություններին համահունչ: