Tuesday, 16 04 2024
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում

Իրանը վտանգ է զգում Թուրքիայից ու Ադրբեջանից, դրա համար սերտացնում է կապերը Հայաստանի հետ

Հայկական պետական համարանիշներով մեքենաներն այս տարվա մայիսի 21-ից մուտք գործելու համար կվճարեն 120 դոլար: Իրանը սա հիմնավորում է նրանով, որ հայկական կողմը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես 2018 թվականից սկսել է մաքսատուրք գանձել իրանական պետահամարանիշներով ավտոմեքենաներից և անցած տարվա սկզբից միակողմանի կերպով չեղարկել է Մեղրի տերմինալում բեռնաթափման ու բեռնավորման հնարավորությունը:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  նշեց, որ մինչ այս պահը չի տեսել, որ հայկական բեռնատարները գնում են Իրան: Հիմնականում իրանական բեռնատարներն են գալիս Հայաստան ու վերադառնում: Նույնը վերաբերում է նաև մարդատար ավտոբուսներին, որոնց մեծ մասը ևս իրանական է:

Դիտարկմանը, որ իրանցիները մշտապես դժգոհել են Հայաստանում բարձր մաքսատուրքերից, իրանագետն ասաց. «Հիմա Իրանի տնտեսական վիճակը բավականին ծանր է, դոլարը շատ թանկ է, 7-8 տարի առաջվա համեմատ շուրջ 10 անգամ թանկացել է, դրա համար նույնիսկ եթե Հայաստանում իրանցի վարորդները 100 դոլար էլ վճարեն, դա իրենց համար շատ թանկ է: Դա կարող է պատճառ լինել, որ դժգոհեն բարձր մաքսատուրքերից»:

Հարցին, թե Իրանի կողմից մեր ավտոմեքենաներից 120 դոլար գանձելը Իրանի տնտեսակա՞ն, թե քաղաքական շահերից  է բխում, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Միայն տնտեսական, որովհետև իրենց քաղաքական, ազգային անվտանգության շահերը լիովին համընկնում են մեր շահերին: Իրենք բոլորովին շահագրգիռ չեն, որ փոխհարաբերությունների մակարդակը իջնի: Իրենց շահերից դա չի բխում, հետևաբար, այս քայլը զուտ տնտեսական հիմք ունի, քանի որ իրենց մոտ տնտեսական շատ ծանր վիճակ է»:

Անդրադառնալով նրան, որ վերջին օրերին ակտիվացել են հայ-իրանական փոխայցելությունները, օրերս Իրանի էներգետիկայի նախարարն էր  այցելել Հայաստան, այս ամենը որքանով գործնական հարթություն կտեղափոխվի, Բեգիջանյանն ասաց. «Քանի որ հիմա Իրանն ավելի վճռական է, որ փոխհարաբերությունները սերտացնի Հայաստանի հետ, գուցե այս անգամ գործնական մակարդակի անցնեն:  Մինչև հիմա բազմաթիվ համաձայնություններ, փոխըմբռնման հուշագրեր են եղել, բայց չեն իրականացվել: Բայց հիմա իրանցիներն արդեն վտանգն զգում են, որ Ադրբեջանն արագ անցել է երկաթուղու կառուցմանը, մտքում ունի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Իրանը դրանից վտանգ է զգում: Վերջին շրջանում էլ Թուրքիան ակնհայտորեն հեռանում է Իրանից, Իսրայելին է քծնում, արաբական աշխարհին է քծնում: Իրանին փնովելը Թուրքիայի համար դարձել է խաղաքարտ: Իհարկե, այս բոլորն իր ազդեցությունն է ունենում նաև Ադրբեջանում: Այս ամենը նշանակում է, որ Իրանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն անկման միտում ունեն: Իրանն այդ ամենը տեսնում է, զգում է և կարծում եմ՝ Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու ավելի գործնական քայլերի կգնա:

Նախկինում որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը Իրանին Ղարաբաղի հարցով չմեղադրեն, Իրանը եթե Հայաստանը հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլ չէր անում, իրենք ասում էին՝ լավ, թող այսպես մնա: Բայց հիմա իրենք այդ խնդիրը չունեն, հիմա իրենք շահագրգիռ են Հայաստանի հետ հարաբերությունների ամրացմամբ և մենք էլ պետք է շահագրգիռ լինենք: Անկախ ամեն ինչից, թե որտեղ ինչ իշխանություն է, այստեղ երկու երկրների շահերն են պահանջում համագործակցել, ոչ թե գործող իշխանությունները: Դրա համար Հայաստանի իշխանությունները այսքանը պետ է հասկանան ու քայլ անեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում