Բիզնես-փորձագետ Նարեկ Ալեքսանյանի խոսքով՝ Մարտ-ապրիլ ամիսների հոսքը «տագնապային» էր․ 80 տոկոսը հետ է վերադարձել, 20 տոկոսը՝ մնացել: Բիզնես-փորձագետը կարծում է, որ երկար խաղի մեջ արտահանումն է հետաքրքիր․ «Առաջիկա ամիսներին շարժման մեջ է լինելու միջին բիզնեսը: Միջին բիզնեսը ընտրում է այն երկրները, որտեղ կարող է 5+ տարի կմնա»:
Ալեքսանյանը ռիսկը մեծ է համարում, որ ռուսական ընկերություններ ստեղծվեն Հայաստանում, բայց սպառեն ՌԴ-ում․ «Լավ չի լինի, եթե աշխատեղեր ստեղծվեն, բայց ռուսական ընկերությունները ասեն՝ աշխատող չկար․ պետք է պրոակտիվ լինել»: