Տարբեր զարգացումներ ընթանում հենց ընդդիմության ներսում, ընդդիմության մեջ շարունակում են խորանալ հակասությունները։ Ընդդիմադիր առաջնորդներն առայժմ ակնարկներով, բայց վստահ մեղադրանքներ են հասցեագրում իրար, հայտարարում, թե շարժմանը որոշ վարկաբեկված մարդիկ են մասնակցում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ:
Նահապետյանի բնորոշմամբ՝ պարտությունը մեծ խմբերին դեգրադացնում է․ «Չի կարելի ամեն անգամ կրկնել նույնը, ստանալ տարբեր արդյունք:Այս պրոցեսը հատել է կարմիր գիծը: Սա «Էլեկտրիկ Երևանը» չէ, «Դեմ եմ»-ը չէ, պրոցեսի հայտ է ներկայացնում փոխել աշխարահաքաղաքական պլաններ:Եթե պրոցեսները չեն հաջողում, ուղեկցվում են մեղադրանքներով:Որևէ պրոցես հաջողելու համար պետք է ունենա իրավաքաղաքական հիմք»: