Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Երկիշխանություն Ֆրանսիայի հրապարակում. ռուսական կոնֆլիկտի հայկական արձագանքները

«Հարցրեք Վանեցյանին», արձագանքել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին հարցին ի պատասխան, որ հնչել է Արթուր Վանեցյանի նախօրեին արած հայտարարության կապակցությամբ: Իսկ Վանեցյանը, ինչպես արդեն անդրադարձել էի, ասել էր, որ հրապարակում կան մարդիկ, որոնք հարվածում են շարժմանը, բայց ինքը չի կարող արգելել նրանց գալ հրապարակ, որովհետև տեղի ունեցողը լոկ իր կուսակցության կամ «Պատիվ ունեմ» դաշինքի միջոցառումը չէ: Այդպիսով, Արթուր Վանեցյանը խիստ թափանցիկ կերպով ակնարկել էր, որ հրապարակում շարժմանը «հարված» հասցնող դեմքերը գալիս են մյուս թևի՝ «Հայաստան» դաշինքի խողովակով կամ կոմունիկացիաներով:

Իշխան Սաղաթելյանի արձագանքը խոսում է հենց այն մասին, որ «Հայաստան» դաշինքը «դիպուկ» է ընկալել Արթուր Վանեցյանի ակնարկը, հակառակ պարագայում Սաղաթելյանը լրագրողների հարցը չէր հասցեագրի Վանեցյանին, այլ կպարզաբաներ միտքը, եթե այդ միտքը անցնող գրեթե ամբողջ օրվա ընթացքում պարզաբանված լիներ խորհրդարանական ընդդիմության առաջնորդների միջև: Այդ իմաստով, իրավիճակի ֆոնին բավականին հատկանշական է հնչում Իշխան Սաղաթելյանի արտահայտած մեկ այլ միտք, թե երկիշխանություն է և իշխանափոխությունը մոտ է: Իշխան Սաղաթելյանը թերևս նկատի ունի այն, որ իրենց շարժումը երկրում հաստատել է երկիշխանություն և այդ կերպ մոտեցրել իշխանության փոփոխությունը: Սաղաթելյանը հավանաբար ինչ որ բան գիտե, որ չգիտե հանրությունն ու չի երևում դեռևս իրավիճակի առերևույթ դրսևորումներում: Փոխարենը, երկիշխանություն դրսևորվում է հենց ընդդիմության շարժման ընթացքում, ինչի վառ վկայությունն էլ Վանեցյանի հայտարարությունն ու դրան Սաղաթելյանի արձագանքն են: Իհարկե սա ամենևին չի նշանակում, որ փողոցում տեղի ունեցող շարժումը պառակտվում է:

Նախ, բանն այն է, որ փողոցում տեղի ունեցողը ոչ թե շարժում է, այլ պարզապես այն նախաձեռնած ուժերի գործունեության ֆունկցիոնալ դրվագ, և երկրորդ՝ այդ ուժերի գործունեությունը զուրկ է «սուվերենության» որոշիչ աստիճանից և առավելապես թելադրված է արտաքին միջավայրով, մասնավորապես այն, որին պարբերաբար հղում է կատարել նրանց գերակշռող մեծամասնությունը, բացառությամբ թերևս միայն Սերժ Սարգսյանից, որը շատ զուսպ է Ռուսաստանի ուղղությամբ որևէ ակնառու ռևերանսից: Այդ իմաստով, Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները ինչ-որ իմաստով դրսևորելով գուցե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տրամադրությունները, ոչ պակաս կարող են նաև արտացոլել գործնականում այլ կոնֆլիկտ, որ հասունացել կամ հասունանում է փողոց դուրս եկած նախկին համակարգ-ընդդիմության շարքերում: Այդ շարքերում գուցե դրսևորվում է Ռուսաստանի կառավարման տնտեսա-քաղաքական համակարգում առկա կոնֆլիկտային իրողությունների որոշակի մասը, հաշվի առնելով թե այն, որ ռուսական «էլիտայում» բավականին սուր և բարդ հարաբերություններ է խթանել Ուկրաինայի տարածքում Արևմուտքի հետ պատերազմը, թե այն, որ ռուսական «էլիտայի» համար կենսական զգայունություն ունեցող գոտիներից մեկը եղել և շարունակում է լինել Հայաստանը: Ի վերջո, առկա իրավիճակում հիշարժան դրվագ է թերևս այն, որ իրադարձությունների աշխույժ փուլը սկսվեց Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում ակցիայի մասին հայտարարությամբ, որից մեկ-երկու օր անց արտահայտվեց Սերժ Սարգսյանի օգնական պատգամավորը, ասելով, որ Վանեցյանի քայլը իրենց համար էլ եղել է անակնկալ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Լուսանկարը` armeniasputnik.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում