Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հայաստանի ներքաղաքական կյանքը սպառնում է Սամվել Կարապետյանի ներդրումներին, որոնք արվել են Երեւանի կրկեսի շենքի՝ փաստացի զրոյից կառուցելու ընթացքում: Հավանաբար հենց այդ պատճառով էլ Կարապետյանը կարծես թե առկախել է կրկեսի շինարարությունը, որը գրեթե պատրաստ է, բայց վերջին «շտրիխները» չեն արվում:
Ամբողջ հարցն այն է, որ կրկեսի վրա կատարվող ներդրումը հետ բերելու համար պետք է կոմերցիա: Մինչդեռ, ներքաղաքական կյանքը ապահովում է գրեթե անվերջ անվճար կրկես: Էլ ո՞վ պետք է գնա մի կրկես, ուր մտնելու համար պետք է փող վճարել ու գնել տոմս:
Ավելին, ներքաղաքական կյանքում ոչ միայն դու չես վճարում, այլ կարող են նույնիսկ քեզ վճարել՝ հետեւելու համար: Պարզ է, որ Կարապետյանի ձեռք բերած կրկեսը կոմերցիոն տեսակետից դառնում է բավականին ռիսկային, ինչի պատճառով էլ թերեւս գործարարը «ոտքը կախ է գցում»՝ շենքը ավարտին հասցնելու հարցում: