Friday, 24 03 2023
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 24, 2023
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մովսես Հակոբյանը «հավես չունի» քննարկելու․«Ժողովուրդ»
Հայաստանը ստեղծվող տնտեսական վերաձևավորավորումների մեջ փորձելու է լինել օրինական կամուրջ  
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»
Ուղիղ․ ԿԳՄՍ նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
ԱՄՆ-ն ռեալ զսպում է ադրբեջանական ագրեսիան մեր դեմ, Բլինքենի զանգն Ալիևին ավելի կարևոր էր, քան այդ $700 հզ.
Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցում
5400 հոգի վերականգնել է ՀՀ քաղաքացիությունը․ ժողովրդագրական ինչպիսի պատկեր կլինի այս տարի
08:45
Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև ՀՀ–ում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Արցախը դեմ չէ. խաղաղապահ մանդատի միջազգային ապագան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան

Ընդդիմադիրները մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում․ Սաղաթելյանը ներկայացրեց հետագա քայլերը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ ընդդիմադիրների պայքարը ճիշտ ճանապարհով է ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սաղաթելյանը նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին իր ելույթին:

«Դիմադրություն» շարժումը մայիսի 13-ին անհնազանդության տարբեր ակցիաներ, ավտոերթեր իրականացրեց Երևանում՝ Արցախի, Հայաստանի դրոշներով: Ոստիկանությունն օրվա ընթացքում բերման է ենթարկել փողոց փակած քաղաքացիների: 16։00-ից հետո Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց ընդդիմության քայլերթը, ընդդիմադիրները քայլեցին Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան փողոցներով՝ հասնելով կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, նրանք արգելափակեցին շենքի մուտքերը: «Մենք եկել ենք այստեղ մեր աջակցությունը ձեզ բերելու, ասելու, որ այլևս մի ենթարկվեք»,-բարձրախոսով հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով աշխատակիցներին: Այնտեղ էին նաև ոստիկանական ուժերը:

Շենքի արգելափակումից հետո ընդդիմադիրները Նալբանդյան փողոցով երթ իրականացրին դեպի Ֆրանսիայի հրապարակ: Մինչև Ֆրանսիայի հրապարակ հասնելը ընդդիմության երթը կանգ առավ Ոստիականության շենքի մոտ, որտեղ ելույթ ունեցավ Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով ոստիկաններին: Ըստ նրա՝ ոստիկանությունը ապօրինի կերպով է ձերբակալել իրենց պայքարի մասնակիցներից ոմանց:

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, սակայն, մայիսի 13-ին չէր մասնակցում երթին: «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանել էր, որ Վանեցյանը առողջական նկատառումներից ելնելով ի վիճակի չէ մասնակցել, երբ ապաքինվի, ի վիճակի լինի, կգտնվի նրանց շարքերում:

Ֆրանսիայի հրապարակում արդեն հանրահավաքին ընդդիմադիրները կոչ արեցին քաղաքացիներին սոցիալական ցանցերում ևս ակտիվ լինել, ուղիղ եթերներ անել՝ ներկայացնել, թե, օրինակ, Ֆրանսիայի հրապարակի հարթակում ինչ է տեղի ունենում, որևէ բողոքի ակցիա և այլն:

Վերջում իր ելույթում Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ճանապարհներ, փողոցներ արգելափակելուց զատ, այսուհետ նաև շրջափակելու են կառավարության շենքերը: «Շատ ենք լինում, մեծ գործողություն ենք անում, քիչ ենք լինում՝ փոքր գործողություն ենք անում: Ավելի շատ լինենք, ավելի մեծ շենքեր ենք շրջափակելու: Մենք ծրագրավորված, հետևողականորեն մեր պայքարն առաջ ենք տանում: Օրեցօր ավելանում ենք: Ամեն ինչ գնում է ճիշտ ճանապարհով»,-ասաց նա:

Ընդդիմադիրները վաղը՝ մայիսի 14-ին մեծ հանրահավաք և երթ չեն նախատեսում: Ֆրանսիայի հրապարակի հարթակը ամբողջությամբ հատկացնելու են ծրագրային և բովանդակային քննարկումների: Նախ տեղի կունենա մշակութային ծրագիր, ժամը 14:00-ին Իշխան Սաղաթելյանը հանդես է գալու մամուլի ասուլիսով: Որից հետո մասնագետների մասնակցությամբ տեղի կունենան քննարկումներ՝ սոցիալ-տնտեսական իրավիճակի, անվտանգային թեմաներով: 18:00-ից հետո տեղի է ունենալու մշակութային ծրագիր: Ըստ Սաղաթելյանի՝ հաշվի առնելով, որ մայիսի 14-ը ոչ աշխատանքային օր է, պետական հիմնարկները չեն գործում, անհնազանդության ակցիաներն այն արդյունավետությունը չեն ունենալու, այսպիով ամոբղջ օրը հատկացնելու են ծրագրային դրույթների, տարբեր թեմաների վերաբերյալ քննարկումներին: Իսկ կիրակի՝ մայիսի 15-ին ժամը 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հրավիրում է մեծ հանրահավաք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում