Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Չեմ հավատում հարուցված գործին, մեր զինվորներին դարձում են «ինքնասպաններ»․ իրավապաշտպան

20-ամյա զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով ձերբակալվել են նրա երկու համածառայակիցները, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ նշելով՝ նախաքննությունը շարունակվում է:

Պարտադիր պայմանագրային զինծառայողի մահվան մասին հայտնել էր Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով, որ Եղյանի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է մայիսի 11-ին ժամը 10:15-ին՝ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում։

Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ նա եղել է ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, նախնական տվյալներով, ինքնասպան է եղել՝ նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակելով կրծքավանդակի շրջանին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ահազանգում է՝ մեկ օր լռելուց հետո քննչական կոմիտեն հարուցեց քրեական գործ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Մեր զրուցակիցը, սակայն, այդ հարցում թերահավատ է․ «Դեռ պետք է ընտանիքին հանդիպեմ, որ տեղեկություններս ամբողջական լինեն, բայց չեմ վստահում քննչական կոմիտեի հարուցած քրեական գործին։ Հաղորդագրության մեջ բացակայում էր, թե որ օրն են հարուցել քրեական գործը։ Ես ճշտեցի, որ գործը հարուցելուց մեկ օր առաջ է եղել դեպքը։ Մեր կազմակերպությունը ինքնասպանության դեպքերով բազմաթիվ քրեական գործեր է ուսումնասիրել,  ներգրավվել, մասնակցել և անհերքելի ապացույցների դեպքում, որ դա ինքնասպանություն չի՝ ոչինչ չի փոխվել։ Իրենք գործերը կասեցնում են ու դնում մի կողմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ալեքսանյանի՝ կասեցնում են կամ ուղարկում այն դատարանը, որը կեղծ նախաքննություն կիրականացնի․ «Բազմաթիվ դեպքեր կան, երբ դատավորն ինքն էլ է ասում, որ այլ բան անել չի կարող՝ թեկուզ մի երեք -չորս տարի առաջ։ Այսինքն քննչական կոմիտեն աշխատում է այն  ոճով, որով որ տարիներ շարունակ դրվածք է եղել՝ ինքնասպանություններ։ Մեր զինվորներին դարձնում են ինքնասպաններ և ոչ մի բացատրություն չեն տալիս, ոչ մի վերլուծություն չեն հրապարակում։ Դեպքը նոր է եղել իհարկե, բայց նախորդները չեն համապատասխանել ինքնասպանության որակումներին։ Ես չեմ հավատում ու չեմ վստահում»։

Իրավապաշտպանը կարծում է, որ իրական մեղավորները մնում են անպատիժ․ «Ինքնասպանություն որակված գործերի պատճառով մեղավորները մնում են անպատիժ։ Դրա համար էլ դեպքերն անընդհատ կրկնվում են։ Մեղավոր են միայն շարքայինները, համածառայակիցները։ Երբեք չենք տեսնում, որ սպայակայզմից որևէ մեկին պատասխանատվության կանչեն։ Դրա համար էլ տրադիցիոն կերպով այս հոդվածն առաջ է գնում»։

Ժաննա Ալեքսանյանը նշում է, որ ավելի հավանական է համարում սպանության տարբերակը․ «Ես չեմ կարող  մեղավորների շրջանակը նշել, թող գնան ու գտնեն։ Իրենք առավոտյան ժամը տասին հայտնում են դեպքի մասին ու մեկ օր անց նոր քրեական գործ են հարուցում։ Երևի երկար բարակ մտածում էին ու նորից ինքնասպանություն որակեցին։ Ինչու՞ պետք է ինքնասպան լիներ․․ ուրեմն բանակի մթնոլորտն այն չէ՞ր։ Բազմաթիվ դեպքեր կան, երբ կամայական մոտեցումներով քննություններ են արել։ Ոչ մի անգամ ինքնասպանություն հարուցված հոդվածները չեն փոխվել՝ անկախ նրանից, թե ինչ ապացույցներ ես ներկայացնում։ Չես ուզում՝ կկասեցնի կդնի մի կողմ։ Քննչական կոմիտեի հաղորդագրությունն ընթերցելիս տպավորություն է, որ ինքնասպանությունը ներկայացրել են որպես  վերջնական ճշմարտություն։ Այսինքն ստացվում է, որ իրենք ունեն ուղղակի ապացույցներ, ականատեսներ։ Այլապես ինչպե՞ս կարող էին գրել նման հաղորդագրություն։ Դատարանն ի վերջո պետք է որոշի։ Հիմա այդ ընտանիքն ի՞նչ վիճակում է, ինչպե՞ս կարելի է նման հաղորդագրություն տարածել»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում