Friday, 24 03 2023
Բագրատ Միկոյանը՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
12:10
Ռուսաստանը փոխում է մարտավարությունը Ուկրաինայում. հրթիռները սպառվում են
Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության ոլորտում գրանցվող տնտեսական բարձր ցուցանիշները
Ովքեր են լինելու պատասխանատու, եթե լինի էսկալացիա. Փաշինյանի գրառումը
Միրզոյանը խաղաղության պայմանագրում Երևանի որոշ առաջարկներ է հրապարակում
Էական – 12. Մարգոսիմոնյանները եւ հայկական կայսերականության չբացահայտված ներուժը
ԼՂ-ն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ
11:00
Ներկայացուցիչների պալատի շուրջ 7 տասնյակ անդամներ կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Տարադրամի փոխարժեք – Մարտ 24, 2023
10:40
Նավթի գները նվազել են- 23-03-23
Հեղուկ գազի գինը – Մարտ 24, 2023
Լոռու մարզի դպրոցներում ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումներ
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 24, 2023
Արցախի նախագահի փոփոխության հարցն առնվազն կես տարով հետաձգվում է․ «Հրապարակ»
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Մովսես Հակոբյանը «հավես չունի» քննարկելու․«Ժողովուրդ»
Հայաստանը ստեղծվող տնտեսական վերաձևավորավորումների մեջ փորձելու է լինել օրինական կամուրջ  
Տիրան Խաչատրյանին քննիչ հանձնաժողովի նիստին չեն հրավիրել․ «Հրապարակ»
Ուղիղ․ ԿԳՄՍ նախարարն ամփոփում է պաշտոնավարման 100 օրը
Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
ԱՄՆ-ն ռեալ զսպում է ադրբեջանական ագրեսիան մեր դեմ, Բլինքենի զանգն Ալիևին ավելի կարևոր էր, քան այդ $700 հզ.
Հրդեհ՝ Երևանի Չեխովի փողոցում
5400 հոգի վերականգնել է ՀՀ քաղաքացիությունը․ ժողովրդագրական ինչպիսի պատկեր կլինի այս տարի
08:45
Երկրաշարժ Իրանում․ ցնցումները զգացվել են նաև ՀՀ–ում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն. ՀԷՑ
Արցախը դեմ չէ. խաղաղապահ մանդատի միջազգային ապագան
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
«Կկանխենք ահաբեկչության միջոցով Թուրքիային ծնկի բերելու փորձերը»․ Էրդողան

Կամա, թե ակամա վտանգավոր մատնագրեր Հայաստանի դեմ

«Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, և ոչ մեկ չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում:  Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտագավորն են, սա պետք է արձանագրել և հասկանալ: Մեզ համար ամենևին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար», Նիդերլանդներ կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով միջազգային քաղաքականության նիդերլանդական ինստիտուտում իր հանդիպմանը ներկա փորձագետների հարցերին, որոնք վերաբերել են նաև ներկայիս ուկրաինական ռազմա-քաղաքական ճգնաժամին ու դրանից բխող հայաստանյան մարտահրավերներին: Հարցերի համատեքստը նաև այն է, որ Հայաստանից մի կողմից իսկապես ակնկալվում է նվազագույնը համարժեք բալանսավորվածություն, մյուս կողմից Երևանը դաշնակից է այսպես ասած հավաքական Արևմուտքի հետ դիմակայության մեջ մտած Ռուսաստանի դաշնությանը, գտնվում է ՌԴ մեծ ազդեցության գոտում: Սրանով հանդերձ, հարկ է նկատել, որ այդ հանգամանքի պարագայում այդօրինակ հարցերին հենց արևմտյան առաջատար երկրներից մեկի քաղաքական ինստիտուտում անդրադառնալու փաստն ինքնին վկայում է բալանսի հարցում Հայաստանի որոշակի կարողունակության մասին:

Հարցն ի վերջո Հայաստանի համար իրապես կենսական է, նկատի ունենալով այն, որ Ռուսաստանի հետ հայտնի հարաբերության և կապակցվածությամբ հանդերձ, Հայաստանն ունի նաև արցախյան հարց, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման մարտահրավեր, Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման մարտահրավեր, և այդ բոլոր հարցերում ունի Արևմուտքի թե հավաքական, թե առանձին դերակատարների քաղաքականության ու ռազմավարության հետ գործընկերային հարաբերության հրամայական: Մինչդեռ, որքան սրվում է դիմակայությունը Արևմուտքի և ՌԴ-ի միջև, այնքան նեղանում է Հայաստանի արահետը՝ որն «անցնում» է այդ դիմակայության կողմերի համար տարաբնույթ, սակայն գործնականում հավասարապես  ռազմավարական նշանակություն ունեցող ռեգիոնով՝ Կովկասով: Առավել ևս, որ այստեղ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանը փորձում է իր ածխաջրածնային ռեսուրսներից բխող ֆինանսական հնարավորություններն ու նաև աշխարհ-քաղաքական ու աշխարհ-տնտեսական պահանջվածությունն օգտագործել Հայաստանի հասցեին թե Ռուսաստանում, թե Արևմուտքում «մատնագրեր» տարածելու համար: Մասնավորապես, ինչպես նշել է նաև Նիկոլ Փաշինյանը, Բաքուն և նրա տարաբնույթ էմիսարները Ռուսաստանում փորձում են ստեղծել Հայաստանի պետական քաղաքականության «հակառուսականության» տպավորություն կամ «իմիջ», համոզել Կրեմլում որոշում կայացնողներին, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը երկիրը դուրս է բերում ռուսական ազդեցությունից, միևնույն ժամանակ էմիսարների մեկ այլ խումբ փորձում է համոզել Արևմուտքին, որ Հայաստանի քաղաքականությունը ամբողջությամբ ռուսական ծիրում է, պաշտոնական Երևանը՝ լիակատար կերպով ենթարկվում է Կրեմլի որոշումներին:

Բաքուն այդ կերպ փորձում է խաթարել թե Ռուսաստանում, թե Արևմուտքում Հայաստան գործընկերային աշխատանքի հիմքերը: Եթե Ադրբեջանի և նրա թե արևմտյան, թե ռուսաստանյան որոշակի «գործընկեր» շրջանակների պարագայում այդ քաղաքականությունը զարմանալի չէ՝ հակառակորդը, թշնամին այլ կերպ չի էլ վարվում, ապա ամենից տարակուսելին այն է, որ գործնականում այդ տրամաբանության ծիրում աշխատում են հայաստանյան քաղաքական և հասարակական տարբեր խմբեր, ինստիիտոււտներ, գործիչներ: Ընդ որում, նրանց մի մասը այդ ծիրում է միանգամայն կամա՝ հստակ դիտավորությամբ, մեկ այլ մասը գուցե՝ ակամա, այսինքն առանց չարամտության, ինչից սակայն չեն նվազում Հայաստանի համար այն ռիսկերը, որ առաջանում են այդ գործունեության հետևանքով: Դրանք ի վերջո կարող են դառնալ Հայաստանի հանդեպ թե Ռուսաստանի, թե Արևմևտքի՝ մեղմ ասած «անբարյացկամ» քայլերի և մոտեցումների «հիմնավոր» պատճառ կամ փաստարկ: Իսկ իրավիճակի ամբողջ նրբությունն այն է, որ թե Ռուսաստանը, թե Արևմևտքը իրենց ռազմավարությունների համատեքստում պարբերաբար հայտնվելու են իրավիճակում, որտեղ հայկական շահերն ու հետաքրքրությունները այս կամ այն աստիճանով լինելու են նրանց հետաքրքրություններին հակոտնյա: Առավել ևս, երբ ուկրաինական ճգնաժամը նրանց համար երկուստեք բարձրացրել է Ադրբեջանի ռեսուրսային նշանակությունը, այդ կերպ առաջացնելով հայկական շահերի ու հետաքրքրությունների հաշվին Բաքվին «սիրաշահելու» վտանգ: Ահա այդ իրավիճակում, Հայաստանի գերխնդիրն իսկապես թե Ռուսաստանին, թե Արևմուտքին՝ հավաքական, թե  առանձին երկրների, այդ բանն անելու որևէ հավելյալ «փաստարկ» կամ «առիթ», «հիմնավորում»  չտալն է: Հայաստանի բալանսավորված քաղաքականությանը նպաստելը այս պարագայում նշանակում է առավելլագույնս նպաստել անվտանգության ռիսկերիօ կառավարելիությանը, ընդ որում թե Հայաստանի, թե Արցախի շուրջ: Ըստ այդմ, հայկական հասարակական-քաղաքական միտքը ներկայիս գերզգայուն փուլում թերևս պետք է հանուն այդ կենսական հարցի՝ կենտրոնանա Հայաստանի գործընկերային կարողության հիմնավորումների վրա, թե Արևմուտքի, թե Ռուսաստանի, թե որևէ այլ ուժային կենտրոնի կամ ռեգիոնալ խաղացողի ուղղությամբ, առավելագույնն անելով ձևավորելու այն համոզումը և վստահությունը, որ Հայաստանը կարող է կառուցել բալանսավորված հարաբերություն՝ իիր մտքի և ներուժի, այլ ոչ մեկ այլ կողմի հետ հարաբերության հաշվին: Սա  իհարկե մեղմ ասած հեշտ հարցերից չէ, սակայն, եթե Հայաստանի հավաքականորեն անկարող լինի գտնել այդ հարցի լուծումների կամ սպասարկման օպտիմալ ռեժիմը, մնացյալ հարցերում ոչ միայն չի ստացվի թեթևություն, այլ մեծ հավանականությամբ դրանք կարող են ծանրանալ ավելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում