Saturday, 20 04 2024
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի

Այսօր Հայաստանում նշվում է ընտանիքի միջազգային օրը

Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շնորհիվ 506 երեխա վերադարձել է ընտանիք։

Ընտանիքի միջազգային օրվան ընդառաջ Եվրոպական միության ֆինանսավորմամբ Վորլդ Վիժն Հայաստանի կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում  մայիսի 13-ին Գյումրի քաղաքի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ «Երեխան պետք է մեծանա ընտանիքում» խորագրով համաժողովը, որից հետո Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում հատուկ միջոցառմամբ Ընտանիքի օրը նշեցին նախկինում գործող շուրջօրյա  խնամքի հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաներն ու իրենց ծնողները։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2019թ․-ից, ծրագրի գլխավոր նպատակն է կանխել մանկալքությունը և երեխաների կրկնակի մուտքը խնամքի հաստատություններ՝ բարձրացնելով կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների դիմակայունությունը։

Համաժողովի ընթացքում ներկայացվեց 3 տարում իրականացված աշխատանքը։ Ծրագրի արդունքում՝ շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիքների հետ վերամիավորվել է  506 երեխա, յուրաքանչյուր ընտանիքի հետ իրականացվել է անհատական աշխատանք՝ գնահատվել են  նրանց սոցիալական կարիքները։ Կարիքների գնահատման արդյունքում ավելի քան 200 ընտանիքի  հետ իրականացվել է աղքատության փուլային հաղթահարմանն ուղղված  միջամտություն՝ ընտանիքները տնտեսապես կայունացնելու նպատակով։

Իր ողջույնի խոսքում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց․ «Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել և վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգև է՝ ի նպաստ ներդաշնակ և հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից, այն մնում է ամենաթանկարժեքը մարդկության համար։ Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար»։

Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլայնն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Եվրոպական միությանն ու պետական կառույցներին երեխային ընտանեկան միջավայրում պահելու գաղափարի իրագործմանն աջակցելու համար․ «Այս ծրագիրն ունի շատ կարևոր առաքելություն և գաղափարախոսություն․ երեխան պետք է մեծանա ընտանիքում և հասարակական սեկտորն ու պետությունը պետք է հնարավորինս նպաստեն երեխային ընտանիք վերադարձնելու և ընտանիքում պահելու գործընթացին։ Եվրամիության աջակցության շնորհիվ, և համագործակցելով պետական ինստիտուտների, մարզային կառույցների, հասարակական այլ կազմակերպությունների հետ երեք տարվա ընթացքում կրողացել ենք ընտանիք վերադարձնել 506 երեխայի։ Ես լիահույս եմ, որ այս գործընթացը կլինի շարունակական»,-ասել է նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում