Ռազմական գործողությունների սկզբից ի վեր 6,02 մլն փախստական հատել է Ուկրաինայի սահմանը հարևան երկրների հետ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը՝ հղում անելով տարբեր աղբյուրների։ ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից երկիրը լքած Ուկրաինայի քաղաքացիների կեսից ավելին Լեհաստանում է։
Այսպես, Լեհաստանի սահմանը հատել են 3,3 մլն փախստական, Ռումինիայի՝ 896 հզ, Ռուսաստանի՝ 785 հզ, Հունգարիայի՝ 583 հզ, Մոլդովայի՝ 460 հզ, Սլովակիայի՝ 410 հզ, Բելառուսի՝ 27 հզ փախստական։