Հայաստանն ու Իրանը ունենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ, սակայն տնտեսական հարաբերությունների առումով, հաշվի առնելով առկա պոտենցիալը, դա գոհացուցիչ չէ և զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այդ միտքը Երևանում արտահայտել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ:
Փոխնախարարի փոխանցմամբ՝ Իրանի հետ էներգետիկ ոլորտում դանդաղ, բայց զարգացող համագործակցություն․ «Իրանը մեծացրել է հետաքրքրությունը ու կառուցողական մոտեցումը առ Հայաստան: Շուկայական իրավիճակը այնպիսին է, որ գազը ներկրվում է Ռուսաստանից, ոչ թե Իրանից: Հայաստանը բանակցում է Իրանի հետ գազի գնելու շուրջ, բայց առավել ձեռնտու է գազ-էլեկտրանէներգիա գործարքը: Իրանից գազի ներկրումով ամբողջությամբ չենք կարող ծավալները բավարարել»: