Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Քրեական հեղինակությունը Վանաձորի քաղաքապետի ԺՊ․ ինչո՞ւ է իշխանությունն ընտրել Արկադի Փելեշյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արկադի Փելեշյանը նշանակվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար: 2017թ. նոյեմբերից մինչև 2021թ. դեկտեմբերը Արկադի Փելեշյանը՝ Ական, ընտրվել և զբաղեցրել է Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Փելեշյանը մեկ անգամ չէ, որ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում իր քրեական հեղինակություն լինելով։ Հիշեցնենք, որ երբեմնի ՕԵԿ-ականը 2016-ի «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՕԵԿ) Վանաձորի ավագանու թեկնածուների առաջին համարն էր, որը ծեծի էր ենթարկել Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության եկեղեցու հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս նշանակմանը, ասաց, որ սա հավասարազոր է նրան, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին նշանակեին ժամանակավոր պաշտոնակատար, և այս դեպքում որևէ տարբերություն չկա:

«Սա ավելի շատ մտահոգում է, թե այդ ովքե՞ր են նման առաջարկություն ներկայացնողները,  և առհասարակ պատասխանատվության որևէ կաթիլ ունե՞ն որոշում կայացնողները, թե ում են նշանակում և ո՞ր քաղաքում են նշանակում։ Գոնե ի վերջո նայեին կենսագրությունը, քաղաքական վարքագիծը, երբ մարդը մասնակից է եղել տարբեր հանցավոր գործողությունների և նաև տարբեր  բռնությունների։ Սա բացարձակ անհարգալից մոտեցում է քաղաքացիների նկատմամբ և պետք է այս որոշումը չեղյալ հայտարարվի»,-ասաց Սաքունցը։ Նա նշեց, որ հեղափոխությունը հետևանք էր սոցիալական արդարության դեֆիցիտի, հետևաբար սոցիալական արդարարությունը ոտնատակ անելով չեն կարող ապահովել հեղափոխական փոփոխությունների ընթացքը։

«Ո՛չ թեկնածուն, ո՛չ տեղական իշխանությունները և ո՛չ էլ կառավարությունն է Մարսից իջել, բոլորս նույն տարածքում ենք, շատ լավ տիրապետում ենք։ Այս նշանակումը բացարձակ անպատասխանատվության մասին է»,-հավելեց իրավապաշտպանը։

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչու ընտրությունը կանգնեց Արկադի Փելեշյանի թեկնածության վրա, նշեց, որ 2012 թվականից նա երեք անգամ  անընդմեջ ընտրվել է ավագանի, ապա եղել է քաղաքապետի առաջին տեղակալ:

«Սա արդեն խոսում է իր անցյալի մասին, այսինքն՝ ամեն մարդ չի, որ կարող է անընդմեջ երեք անգամ Վանաձոր քաղաքում ընտրվել։ Սա է հիմնական պատճառը, և հիմա էլ նա երրորդ ուժն է այս վերջին ընտրություններում։ Բացի այդ, շատերի մոտ թյուրըմբռնում կար, թե ուզում են ՔՊ-ականներով իրենք լինել քաղաքային իշխանություն, բայց դա այդպես չէ։ Մենք ավելի շատ կողմնակից ենք համախմբման և միասին աշխատելու՝ ի շահ մեր քաղաքի, ի շահ մեր ժողովրդի, և առաջիկայում դուք դրանում կհամոզվեք։ Արկադի Փելեշկյանը վերջին ընտրություններին մոտ 5000 ձայն է հավաքել»,-ասաց մարզպետը։

Քրեական հեղինակություն լինելը արդյոք չի մտահոգո՞ւմ իշխանությանը։ Այս հարցին ի պատասխան մարզպետը նշեց, որ իր մասին էլ հոդվածներ են տպագրում, որն իրականության հետ որևէ աղերս չունի. «Ես չեմ բացառում, որ Արկադի Փելեշյանը տասը տարի առաջ կռիվ է արել, կամ այդ ո՞ր տղամարդը չի արել։ Տերմինի հետ համաձայն չեմ, որ ինքը քրեական անցյալ ունի և քրեական հեղինակություն է։ Չեմ կարծում, որ Վանաձորում վատ արձագանքեն այս որոշմանը։ Մի քանի ամիս հետո դրական արձագանքներ կլինեն, ժամանակ է պետք, մենք պետք է աշխատենք  հանուն Վանաձոր խոշորացված համայնքի և հանուն վանաձորցու»։

Մարզպետ Արամ Խաչատրյանը թերևս տեղյակ չէ կամ մոռացել է, որ Արկադի Փելեշյանի մասին ոչ թե որոշ լրտվամիջոցներ են նյութեր հրապարակել, որոնք «իրականությանը չեն համապատասխանել», այլ Քննչական կոմիտեն: Մասնավորապես, 2016-ի հոկտեմբերին ՔԿ-ի տարածած հաղորդագրություններից մեկում նշվել է, որ Արկադի Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանին ծեծելու համար։

Մի հատված ՔԿ հաղորդագրությունից. «Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձոր համայնքի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցրած Ա.Փելեշյանը հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնյաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենք։

Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար Ա.Փելեշյանը վիճաբանել է իր  ծանոթի` կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` ծեծի ենթարկելով նրան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Փելեշյանին հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Ա.Փելեշյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում