Tuesday, 17 05 2022
Խուսափել քանդվող կայսրության փլատակների տակ մնալուց
«Պատգամավոր ա, թող գնա պատգամավորություն անի»․ քաղաքացին՝ փողոց փակած ցուցարարներին
10:50
ԿԺԴՀ-ի իշխանությունները կորոնավիրուսով վարակման շուրջ 270 հազար նոր դեպք են արձանագրել
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. մահացել է «Սոլո» ակումբի տնօրենը
10:30
Նավթի գներն աճել են – 16-05-22
Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները մայիսի 16-ին իրականացված հավաքների վերաբերյալ
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Բրյուսել
Երևանը պետք է հստակեցնի՝ Արցախի ի՞նչ կարգավիճակ է պատկերացնում․ ամենադրախտային պայմաններում Ադրբեջանի կազմում լինելը մեզ համար մահ է
Իվետա Տոնոյանը վերադարձել է. «Հրապարակ»
Ուղիղ. «Դիմադրության շարժման» բողոքի գործողությունները՝ վարչապետ Փաշինյան հրաժարականի պահանջով
09:30
Լեհաստանն արդեն ընդունել է 3,4 միլիոն ուկրաինացի փախստականների
Հայկական կողմն ուզում է ավելացնել Իրանից ներկրվող գազի ծավալները. Գնի շուրջ բանակցություններ են գնում  
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ցուցակով հաջորդ համարը ես եմ, բայց ձուկը ծովում բազար ենք անում, որ ի՞նչ․ Մարտուն Գրիգորյանը՝ Վանեցյանի ԱԺ չվերադառնալու հեռանկարի մասին
Պատմական հանդիպումը կայացել է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Արևմուտք-ՌԴ դիրքային պայքարի նոր ալիքը. Բաքվի ու Երևանի նոր հյուրը
07:45
Մակքոնելն ակնկալում է, որ չորեքշաբթի օրը Սենատը կքվեարկի Ուկրաինայի օգնության փաթեթի վերաբերյալ
Էրդողանը հայտարարել է՝ Թուրքիան չի համաձայնի, որ Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին
00:45
Կանադայի վարչապետը հույս ունի շարունակել ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը
00:30
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ռուսաստանից նավթի էմբարգոն
Արմավիրի մարզպետն այցելել է Բամբակաշատ, քննարկել ներհամայնքային կարևորության խնդիրները
Սուրիկ Խաչատրյանի որդիների և այլ անձանց անօրինական վարորդական վկայականներ ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Մենք պետք է բոլոր ջանքերը ներդնենք խաղաղության օրակարգի հաղթանակի համար. Թագուհի Ղազարյան
Ոստիկանության գործողությունները դեռևս կոշտ չեն, և հույս ունեմ՝ այդքանով հանդերձ կկանխեն հետագա իրավախախտումները. Արմեն Խաչատրյան
ՌԴ ԱԳՆ-ն զգուշացնում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու «զգալի վնասի» մասին
Տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հանդիպում
Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում

Կախյալ մանկամտություն, թե՞ պետության այլընտրանքի բացառում

ՀՀ ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ի՞նչ գործ ունենք մենք ԵԱՏՄ-ում, եթե մինչ այդ Հայաստանը չորս-հինգ տարի Եվրամիության հետ բանակցում էր ասոցացման պայմանագրի շուրջ։ Ո՞վ չի հիշում վարչապետ Տիգրան Սարգսյանին, որ ասում էր՝ «մենք ԵԱՏՄ հետ նույնիսկ ընդհանուր սահման չունենք»։ Ո՞վ չի հիշում, թե այդ կառույցի հիմնադիր խորհրդաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևը ինչ «պոնտ»-ով էր հրապարակում Իլհամ Ալիևի նամակը։ Ո՞վ չգիտեր, որ Ռուսաստանը 2001 թվականին Ադրբեջանի հետ հռչակագիր է ստորագրել, որով երկու երկրների ռազմավարական համագործակցությունը ֆիքսվել է որպես Կովկասի կայունության երաշխիք։ Ո՞վ չգիտեր, որ Ղազախստանը և Ղրղզստանը թյուրքախոս պետություններ են, Ադրբեջանի քաղաքակրթական եղբայրը։ Ո՞վ չգիտեր, որ Բելառուսը և Ադրբեջանը դաշնակից են, Լուկաշենկոն և Ալիևը՝ գաղափարա-քաղաքական «երկվորյակներ»։ Մի կառույց, որի բոլոր անդամները Բաքվի դաշնակիցներ են, ի՞նչ պետք է տար Հայաստանին։ Միայն՝ մանևրի, այլընտրանքի բացառում, միայն՝ թուրքական «սրի» և ռուսական «անվտանգության երաշխիքների» միջև սուվերենության ռազմատնտեսական, քաղաքական ու քաղաքակրթական բաղադրիչների՝ մաս առ մաս զիջում, փոշիացում՝ Ադրբեջանից նաև ՀԱՊԿ «միջուկ» Ռուսաստանի և նրա «անբաժանելի մաս» Բելառուսի աջակցությամբ ահագնացող սպառնալիքի դեմ-հանդիման։ ՀԱՊԿ անդամներից նույնիսկ Ղրղզստանն է անվտանգության լրացուցիչ ռեսուրսներ ներգրավել՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով Ռուսաստանի մրցակից-հակառակորդ ԱՄՆ-ի հետ, նույնը՝ Տաջիկստանը։

Միայն Հայաստանն է մնացել խրուշչովյան ժամանակների խորհրդային արտադրության սպառազինությունների հույսին, այն տանկերի, որ, երևի, 1968 թվականին Պրահայի ապստամբությունն են ճնշել։ Մյուս կողմից՝
Հայաստանն իրեն դատապարտել է Իրանին «ամուսնական հավատարմության»՝ գործնական ոչ մի հարաբերություն չհաստատելով Իսրայելի հետ։ Եվ ի՞նչ։

Քառասունչորսօրյա պատերազմում Իրանը «լոգիստիկ խնդիրներ ստեղծեց»։ Պարզ ասած՝ սահմանափակեց իր տարածքով Հայաստան սպառազինությունների ներկրումը, իսկ Ռուսաստանը գործի չդրեց Հայաստանի հետ «միասնական զորախումբը» և, անգամ, ՀՕՊ համակարգը։ Այդ աղետից հետո օրվա իշխանությանը մեղադրել, թե հարաբերություններ է հաստատում «հակառուսական պետությունների հետ»՝ կամ կախյալ մանկամտություն է, կամ պետության այլընտրանքի բացառում, ինչն, ի դեպ, Հայաստանի բոլոր խնդիրների, այդ թվում՝ Արցախի հետ կապված, հնարավոր կարգավորումը

մղում է բացառապես ռուս-թուրքական սեպարատ համաձայնությունների «մուրճի և զնդանի» միջակայք։ Բայց ամեն ինչ միջին վիճակագրական հային, հատկապես՝ Արցախում, ներկայացվում է այնպես, իբր Հայաստանը «կողասահում է դեպի Արևմուտք, ինչը նշանակում է թուրքացում»։ Ներողություն, Հայաստանի «թուրքացումը» ԵԱՏՄ-ին նրա հնազանդեցված անդամակցությունն էր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում