ՀՀ իշխանությունը մանևրում է, բալանսավորված քաղաքականություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմաբան Դավիթ Թինոյանը:
Նրա խոսքով՝Արցախի խնդրի պատրվակով ներքաղաքական հարցեր են լուծվում․ «Այս շարժման և 88-ի հետ համեմատությունը բնավ տեղին չէ: Մեր քաղաքական խոսույթը պլենտուզի մակարդակի է:Ներքին խոհանոցային խնդիրները դրսում բացահայտելը լավ որակների մասին չի խոսում: Այն մարդը, ում անվանարկում եք դրսում, ներկայացնում է մեր երկիրը․ սեփական խնդիրները երկրի սահմաններից դուրս մի հանեք:Պետականության ընկալումը շատ թույլ է․ ազգայնական երգերը հայրենիքի մասին են, ոչ թե պետականության»: