Որքան պարտվում է Ռուսաստանը Ուկրաինայում, այնքան կենտրոնանալու է Հայաստանի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը:
Վերլուծաբանի խոսքով՝ ցանկացած իրավապահ պետք է հասկանա՝ այս պահին փողոցում պահպանում է ՀՀ ինքնիշխանությունը․ «Հայաստանի տարածքների հաշվին Ռուսաստանը միշտ արել է առևտուր: Պայքարի երկրորդ կենտրոնը Ուկրաինայից հետո Հայաստանն է դառնում: Արևմուտքը ամեն ինչ անում է, որ Հայաստանը դուրս բերի պարտված Ռուսաստանի ճիրաններից: Լենդ-լիզը իրականում դա մի շանտաժի գործիք է, եթե այն սկսեց գործել Ռուսաստանը ջախջախվելու է»:
Հայաստանի համար ըստ վերլուծաբանի՝ աննախադեպ հնարավորություններ են ստեղծվում․ «Ժողովրդի արժեհամակարգի ընտրությունը պետք է լինի հստակ, իսկ իշխանությունը արտաքին քաղաքականության մեջ չպետք է վախկոտություն դրսևորի»: