Saturday, 28 05 2022
Կապառոսի ցուցակը․ Իսպանացի մասնագետը փորձում է ուղղել սխալները․․․
Բռնցքամարտի ԵԱ․ Արթուր Բազեյանը հաղթեց թուրք մրցակցին ապահովել Հայաստանի երկրորդ մեդալը
Միջադեպ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում․ Ինչպես է Չալոյանը լքում պայքարը
Չեռնոգորիայի նախագահը Երևանում հետևել է չեռնոգորացի բռնցքամարտիկի մենամարտին Եվրոպայի առաջնությունում
Հովհաննես Բաչկովը փայլուն հաղթանակ տարավ դուրս գալով կիսաեզրափակիչ
Հայաստանի Մ-19 հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթեց Լիբանանին
Մխիթարյանի հրաժեշտի խաղը՝ «Ռոմայում»․Գրավիչ պայմանագիր հայ ֆուտբոլիստի համար
12:37
Հայ ըմբիշները պարգևատրվեցին ՎԲԵԹ-ի կողմից
Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականից այսօր ռինգ դուրս կգան 9 բռնցքամարտիկներ
Բռնցքամարտի ԵԱ․ Համոզիչ հաղթանակ տարավ նաև Դավիթ Չալոյանը
Բռնցքամարտի ԵԱ․ Գուրգեն Մադոյանի ջախջախիչ հաղթանակը
Բաչկովը իր հաղթանակը նվիրեց կնոջը՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Մեծ պարոնի անհավանական վստահությունը․ Հայ-պորտուգալական ֆանտաստիկ արդյունք
Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր Հայաստանն ունի 4 մասնակից
17:51
Հայ ծանրորդները սկսում են պայքարը վարպետների միջազգային բաց առաջնությունում
Բռնցքամարտի ԵԱ․ Ռաֆայել Հարությունյանի փայլուն հաղթանակը
Բռնցքամարտի ԵԱ․ Վախթանգ Հարությունյանը դուրս մնաց պայքարից
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Լիբանանին
Ռուբեն Հայրապետյանից հետո․ «Փյունիկի» ծանր, բայց արդարացի հաղթանակը
Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր կմենամարտեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ
«Փյունիկը»` Հայաստանի չեմպիոն
Բռնցքամարտի ԵԱ․ Համբարձում Հակոբյանը պայքարը սկսում է հաղթանակով
Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակի վրա է կազմակերպված. Վախթանգ Դարչինյան
Մխիթարյանը մեկնել է Ալբանիա․«Ռոմայի» մեկնարկային կազմը «Ֆեյնորդի» դեմ խաղում
Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը
Բռնցքամարտի ԵԱ․ Պարտվեց նաև Նարեկ Զախարյանը
Հայաստանի առաջին կորուստը Եվրոպայի առաջնությունում
14:00
Ալեն Սիմոնյանն ընդունել է Աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին
Բռնցքամարտի ԵԱ․ Այսօր պայքարը կսկսեն Հայաստանի 3 ներկայացուցիչներ
Մեր առաջ հաղթանակը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

Հայ մարմնամարզիկները՝ համաշխարհային բարձունքում․ Ունենք ոսկե հնարավորություն․․․

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորս փուլերի ավարտից հետո մարզաձևի միջազգային ֆեդերացիան ամփոփել է արդյունքները: Աշխարհի ուժեղագույն մարմնամարզիկների պայքարում բացահայտ առավելությամբ, իրենց մրցաձևերում, գավաթակիրներ են դարձել Հայաստանի ներկայացուցիչներ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը: Հենացատկում Արթուրը վաստակել է 90 միավոր և ամբողջ տասը նիշով ետ է թողել իրեն հետապնդող ուկրաինացի Նազար Չեպուրնիինը։Օղակներում 85 միավորով անգերազանցելի է դարձել Վահագն Դավթյանը: Երկրորդ տեղը գրաված թուրք Իբրահիմ Չոլակը վաստակել է ընդամենը 80 միավոր։ Նույն վարժությունում երրորդն է մեր մեկ այլ շնորհալի մարզիկ, տակավին երիտասարդ Արթուր Ավետիսյանը:Նշենք,, որ Հայաստանի թիմը չի մասնակցել Բաքվում անցկացված վերջին ՝ չորրորդ փուլին, այլապես մրցակիցների նկատմամբ մեր վարպետների առավելությունը ավելի քան մեծ կլիներ: Ավելին մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի որոշմամբ այս տարվա մարտի 7-ից ռուսաստանցի բոլոր մարզիկները զրկվել են միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի հավաքականը տոն էր տալիս այս մարզաձևում։ Առանց ռուս մրցակիցների մերոնք կարող էին ամրապնդել դիրքերն աշխարհի գավաթի խաղարկությունում։

Հիշեցնենք նաև, որ առաջատարներից Հարություն Մերդինյանը ընդամենը երկու փուլի է մասնակցել, արժանացել է մեդալների, բայց միավորները, բնականաբար, չեն բավարարել ընդհանուր հաշվարկով մրցանակակիր դառնալու համար: «Առաջին անգամն է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում պետք է միավորներ հավաքեինք, որը մեզ հնարավորություն կտար մասնակցել աշխարհի առաջնությանը: Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր։ Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,- Դոհայում տեղի ունեցած մրցաշարից հետո ասել էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Արդեն իսկ գրանցված արդյունքներն իր հերթին ավելի քան խոսուն են։Անցյալ տարի Տոկիոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը պատմական հաջողության էր հասել նվաճելով բրոնզե մեդալ։ Սա անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական մեդալն էր մարմնամարզությունում։ Տոկիոյից հետո Դավթյանի արդյունքները ցույց են տալիս, որ մեր մարզիկը նպատակ է դրել զարգացնել հաջողությունը։

Դավթյանը հատկապես հենացատկ ձևում ուժեղագույններից է աշխարհում և նույն ոգով շարունակելու դեպքում 2024 թվականի Օլիմպիական խաղերում կարող ենք ունենալ անկախ Հայաստանի առաջին ոսկին մարմնամարզությունում։ Հենց սրա մասին էր ակնարկել Հակոբ Սերոբյանը նշելով, որ օլիմպիական այս շրջանը Դավթյանինն է լինելու։ Ինչևէ, 2022 թվականի գլխավոր նպատակն Արթուր Դավթյանի համար աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է։«Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»,- նշել էր Դավթյանը: Հաշվի առնելով, որ Ռուսաստանի հավաքականի հավաքականը չի մասնակցելու աշխարհի առաջնությանը Արթուր Դավթյանի հնարավորությունները էլ ավելի են մեծացել։

Վստահաբար կարող ենք ասել, որ մեր մարմնամարզիկը ունի բոլոր հնարավորությունները պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Ինչ խոսք ռուս մրցակիցներրի բացակայությունը հրճվանքով փաստելը միանգամայն ճիշտ չի լինի։ Սպորտը գեղեցիկ է մասնավորապես թեժ և առողջ մրցակցությամբ։ Այնուամենայնիվ ուժեղ մրցակիցների բացակայությունը հնարավորություն է, որից պետք է օգտվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում