Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Լիբանանում ընտրություններին մասնակցում են 2 հայկական կուսակցություններ. ընտրություններով ամեն բան չի ավարտվի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Դաքեսյանը

Մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Հայ համայնքն ինչիպիսի մասնակցություն ունի այս ընտրություններին, ունի՞ արդյոք պատգամավոր թեկնածուներ, ինչ ակնկալիքներ կան այս ընտրություններից, որքանով առկա ճգնաժամը հնարավոր կլինի լուծել:

Երեք հայկական կուսակցություններից երկուսն ունեն թեկնածուներ, Ռամկավար ազատական կուսակցությունն այս անգամ թեկնածու չունի: Անցյալ անգամ թեկնածու ուներ, որը ես էի, բայց այս անգամ թեկնածությունս չառաջարկեցի: Այս անգամ ՌԱԿ-ը սատարեց ավանդական մյուս կուսակցությունների՝ հնչակյանների և դաշնակցականների թեկնածուներին: Լիբանանի հայ համայնքը 100 տարի ավանդական կուսակցություններ է պահել, միություններ է պահել, ոչ թե անհատներ: Դրա հիման վրա է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը իր կենտրոնական վարչությունը որոշեց սատարել ավանդական կուսակցությունների թեկնածուներին: Սա է օրինական ու ազգային կեցվածքը: Հուսով ենք, որ այդ թեկնածուները կհաջողեն, արդյունքները կտեսնենք մայիսի 16-ին:

Պարոն Դաքեսյան, Լիբանանում ճգնաժամը որևէ կերպ չի լուծվում, հիմա ի՞նչ ակնկալիքներ ունեք, այս ընտրություններն անկյունաքարային կարո՞ղ են լինել:

Ես կարծում եմ, որ ընտրություններով ամեն բան չի ավարտվում: նոր ընտրված 128 պատգամավորները պետք է ընտրեն երկրի նախագահ: Դա պետք է տեղի ունենա հոկտեմբերի 18-ին: Այս պահին անորոշությունը մեծ է, նախագահի թեկնածուները շատ են,: Այստեղ է, որ քաղաքական բախումներ լինեն իրար մեջ, թե ով է լինելու այդ թեկնածուն: Ամեն մեկը իր թեկնածուին է առաջ մղելու: Այսինքն ըստ ամենայնի, դեռևս 7-8 ամիս լիբանանյան քաղաքական կյանքը եռալու է, երկրի իշխանության հարցը միանգամից չի լուծվելու: Դեռևս 7-8 ամիս ունենք, մինչև նոր նախագահ ունենանք: Նախագահ ունենալուց հետո Լիբնանը կսկսի կամաց-կամաց առաջ գնալ: Դժբախտաբար, դեռ քարքարոտ ու փշոտ ճանապարհ ունենք անցնելու:
Մյուս կողմից լիբանանահայությունը բավականին ծանր տնտեսական ճգնաժամի առջև է, ինչպես բոլոր լիբանանցիները: Հուսով ենք, որ կշրջանցենք այդ դժվարությունները:

Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հնարավորություններ այս պահին կա՞ն:

Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը կապված է այս ընտրություններից, եթե ընտրությունները բարվոք լուծում ստանան, արդեն ինքնաբերաբար, տնտեսական ճգնաժամն էլ կսկսի լուծվել: Եթե ճիշտ անձը դարձավ նախագահ, իսկ լիբանանյան օրենքով նախագահը պետք է մարոնիտ լինի, իմ կարծիքով դրանով կսկսվի քաղաքական ճգնաժամի լուծումը, որին կհաջորդի տնտեսական ճգնաժամի լուծումը: Բայց առավելագույնը մեկ տարի դեռևս դժվար ճանապարհ ենք անցնելու:

Պարոն Դաքեսյան, մամուլը գրել է, որ Լիբանանի արդյունաբերության նախարար և երկրի ԱԺ առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու, ՀՅԴ-ական Ջորջ Բուշեկյանի անունը հայտնվել է աշխարհում անօրինական հարստացողների վերաբերյալ Պանամայի փաստաթղթերում։ 

Որքան գիտեմ, դա թյուրիմացություն է, շատ լավ աշխատում է մեր նախարարը, ես մտերիմ եմ իր հետ: Նա իր մեկ տարվա աշխատանքով արդարացրել է իրեն: Պանամայի փաստաթղթերի մասին ոչինչ չգիտեմ: Երևի այս ընտրություններում միմյանց նկատմամբ ցեխարձակումների հարցեր են, չեմ կարող ասել:

Դուք նրա թեկնածությունը նորմա՞լ եք գնահատում:

Այո, նա իր թեկնածությունը դրել է, այս մեկ տարում նա շատ լավ աշխատել է թե լիբանանյան, թե հայկական առումներով: Հիմա էլ նա պատգամավորի թեկնածու է Զահլե քաղաքի ընտրատարածքում: Մենք իրեն զորավիգ ենք որպես Ռամկավար ազատական կուսակցություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում