Saturday, 15 06 2024
01:00
Ռոյթերս. Պենտագոնի աշխատավարձի գաղտնի հակավաքսային արշավը Քովիդ 19-ի համաճարակի ժամանակ՝ների, Ռոյթերսի փոխանցմամբ՝ Թրամփի եւ Բայդենի խոսնակները չեն մեկնաբանել տարածված տեղեկությունը։
00:45
Ֆրանսիայի ֆինանսների նախարարն ասում է, որ եթե ծայրահեղ աջերը հաղթեն արտահերթ ընտրություններում, Եվրոգոտու երկրորդ խոշոր տնտեսությունը կկանգնի ֆինանսական ճգնաժամի վտանգի առաջ
00:30
Թուրքիայի և Իսպանիայի միջև 11 համաձայնագիր է ստորագրվել
00:15
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան ասում է, որ ոչ ոք չգիտի, թե հոկտեմբերի 7-ին առևանգված իսրայելցի պատանդների քանիսն են դեռ ողջ
Դանակի հարվածով սպանություն՝ անձնական հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառո
Հրդեհ՝ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բնակարանում
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվում է
Կենցաղային հարցի շուրջ վեճը ավարտվել է 44-օրյա պատերազմի մասնակցի սպանությամբ
Անահիտ Մանասյանը հեռախոսազրույց է ունեցել Երևանում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանի կնոջ հետ
Լուկաշենկոն ախտանիշն է հայ-ռուսական ճգնաժամի
«Կենտրոնական Ասիային «խաղաղ արշալույսներ» չեն սպասում»
Վստահ եմ՝ Ռուսաստանը անցնում է երկրորդ փուլին. անընդհատ տուրբուլենտ վիճակ են ստեղծելու
Մեր մեղքը քավելու համար պետք է հզորանալ՝ դուրս գալ Ռուսաստանի գրպանից, միանալ Եվրոպային
21:50
Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր
21:40
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության քրգործով նախաքննությունը շարունակվում է
Աղետի օրերին այս հատվածում Դեբեդի հունն էր
Տասնյակ միլիարդ դրամի, 59 անշարժ գույքի հայց ընդդեմ Հովիկ Աբրահամյանի
«Եվրասիական անվտանգության նոր համակարգն ու Հայաստանի դերը»
ՀՀ ՊՆ-ն աղջիկներին և կանանց հրավիրում է ժամկետային ծառայության
«Սրբազան շարժումով» Պուտինը փորձում է կատարել Էրդողանին տված խոստումը
Պուտինի հնչեցրած պայմանները խաղաղ նախաձեռնություն են, ոչ թե վերջնագիր. Պեսկով
Դատարանը քննում է Քոչարյանի որդու 70-ից ավելի գույքերի օրինականությունը
20:10
Բուխարեստում վայրէջք կատարած Երևան-Քիշնև չվերթն իրանակացնող ինքնաթիռը կվերադառնա Երևան
Մեհրաբյան online
19:50
Պատժամիջոցների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Ղազախստան
19:40
Զելենսկին ժամանել է Շվեյցարիա ՝մասնակցելու խաղաղության գագաթնաժողովին
ՀՀ ՊՆ-ն 18-27 տարեկան աղջիկներին և կանանց հրավիրում է կամավոր հիմունքներով 6-ամսյա ժամկետային ծառայության
ՀՀ ԱՍՀ նախարարը և ԱՄԿ գլխավոր տնօրենը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության հարցեր
19:10
Զելենսկին Պուտինի խաղաղության առաջարկներն անվանել է վերջնագիր

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը․

Նախկինները և ներկաները նույնն են, սպասե’ք Բևեռի կոչին

Ազգային-ժողովրդավարական բևեռը բազմիցս բացահայտել է, որ Նիկոլ Փաշինյանի վարչակազմը և նախկին վարչակազմերի ներկայացուցիչները Մոսկվայի թույլատրած սահմանների մեջ միմյանց դեմ ընդամենը պայքարում են հանուն իշխանական կերակրատաշտի, իսկ Մոսկվան այդ պայքարն օգտագործում է իր համար կարևոր խնդիրներ լուծելու համար:

Նախկիններին և ներկաներին միավորում է այն հանգամանքը, որ նրանք առաջնորդվում են չեկիստական համակարգի ծնունդ «Խորհրդային Հայաստանի իրավաքաղաքական հայեցակարգ»-ով և դրանից բխող ռազմավարությամբ:

Նրանց հավատո հանգանակը դարձած այս հակահայ հայեցակարգի հիմքն այն անհեթեթ ու ապօրինի պնդումն է, թե ներկայիս Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է: Մինչդեռ Խորհրդային Հայաստանը միջազգային իրավունքի սուբյեկտ պետություն չէր: Այն ընդամենը ԽՍՀՄ վարչատարածքային միավոր էր և այդ պատճառով չէր կարող լինել Հայաստանի Հանրապետության իրավանախորդ: Իրականում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է միջազգայնորեն ճանաչված 1918-20 թթ. Հայաստանի Հանրապետության:

Ըստ նախկինների ու ներկաների որդեգրած «Խորհրդային Հայաստանի իրավաքաղաքական հայեցակարգ»-ի՝ լեգիտիմ և անփոփոխելի են.

1. Ռուս-թուրքական համատեղ ագրեսիայի միջոցով 1920-21թթ․ Հայաստանի Հանրապետության զավթումը, մասնատումն ու բռնակցումը, ուստի նաև՝ այդ ամենն ամրագրած Մոսկվայի և Կարսի ապօրինի պայմանագրերը և դրանցով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, ինչպես նաև այդ պայմանագրերի տրամաբանությանը համապատասխան ընդունված՝ Բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921 թ. հուլիսի 5-ի որոշմամբ Արցախը Խորհրդային Ադրբեջանին հանձնելը։

2. 1988-94 թթ. ազգային-ազատագրական պայքարով Արցախի փաստացի ազատագրման հետևանքով մասամբ խախտված ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետության նորովի վերականգնումը, որը տեղի ունեցավ 2020 թ. Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա ռուս-թուրք-ադրբեջանական պատերազմով և արձանագրվեց 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ինչպես նաև դրանից բխող բոլոր հետագա հայտարարություններով ու գործողություններով:

3. Անդամակցությունը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցներին, որոնց առաքելությունը Ռուսական կայսրության վերականգնումն է:

Վերը նշվածից ակնհայտ է դառնում, որ նախկինների և ներկաների մոտեցումները ըստ էության նույնն են նաև նրանց միջև իբրև թե ջրբաժանի վերածված Արցախի կարգավիճակի հարցում:

Այս հարցում նրանց բեմադրած կեղծ երկվությունը Մոսկվայի ձեռքին մի յուրօրինակ մկրատ է, որով նա կարողանում է ըստ իր ցանկության կտրատել և թուրք-ադրբեջանական տանդեմին վաճառել ոչ միայն Արցախը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքն ու կենսական շահերը:

Զուգահեռաբար, այս բեմադրված պայքարով Մոսկվան փորձում է արժեզրկել ու խափանել հանուն ապագաղութացման մղվող իրական ազգային-ազատագրական պայքարը և թույլ չտալ, որ ժողովուրդը համախմբվի ազգային ուժի շուրջ ու կարողանա իսկապես փրկել Արցախն ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը:

Ազգային-ժողովրդավարական բևեռը հետևում է արտաքին ու ներքին զարգացումներին և առաջիկա հարմար պահին կհայտարարի հետագա անհրաժեշտ քայլերի մասին:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում