Saturday, 22 06 2024
00:00
«Պուտինի այցն Ասիա Վաշինգտոնի ամենավատ մտավախությունների իրականացումն էր». ԱՄՆ դեսպան
23:57
Ռումինիան որոշել է ստեղծել սեփական անօդաչու թռչող սարք
23:55
Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկում են գործարքներում ազգային արժույթներին անցնելու հարցը
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
23:30
Բահրեյնի Թագավորությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության պաշտոնական ճանաչումը
Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը
«Աղետի գոտում գրեթե բոլորը միաբերան գոհունակություն էին հայտնում կառավարության կատարած աշխատանքից»․ նախարար
Գազայի հատվածում գնդակոծվել է Կարմիր խաչի գրասենյակը
Արցախի «կրոնապետությու՞ն»
Հանրաքվեն դրական ընկալում կունենա Արևմուտքում. լավ գաղափար է՝ անկախ ինտեգրման արագությունից
Շատ ավելի ռիսկային է մնալը Ռուսաստանի անվտանգային համակարգում․ դեպի Արևմուտք շրջադարձն անհրաժեշտ է
21:45
Հոլոքոստը վերապրած 102-ամյա կինը` Գերմանիայի Vogue-ի շապիկի աստղ
Ո՞ր թվականին է Երևանում եղել ամենաշոգ հունիսը
ԿԳՄՍ նախարարության և Հնդկաստանի դեսպանատան համագործակցությամբ Երևանում նշվել է Յոգայի միջազգային օրը
Փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված հարցը
Կարևորվել է ուղիղ օդային չվերթների գործարկումը․ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է
20:30
Մեքսիկայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 155-ի
20:15
Հռոմի պապն ու ՌԴ դեսպանը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ Պուտինի առաջարկները
Արագածի տարածաշրջանում կատարվում են գծանշման աշխատանքներ
ՀՀ վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ
Ադրբեջանը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
19:15
Ղազախստանից զբոսաշրջիկը ձերբակալվել է Պոմպեյում հնագիտական հուշարձանը վնասելու համար
ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոններ փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա
18:45
Ամերիկյան ավիակիր նավը ժամանել է Հարավային Կորեա՝ զորավարժություններ անցկացնելու
18:30
Իտալիայի ափերի մոտ ներգաղթյալների նավ է խորտակվել. մահացածների մեջ կան անչափահասներ
18:15
Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու վերաբերյալ Հայաստանի որոշումը
Բաքվում՝ Իրանի «ղաջարական իմպերիային» սպասելիս
Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով ժայռից
Caesar-ը իրեն լավագույնս է դրսևորել Ուկրաինայում. հեշտ և արագ յուրացվող զինատեսակ է
Վիլեն Գաբրիելյանը կգործուղվի Նյու Յորք

300 սփյուռքահայ մասնագետներ դիմել են ՀՀ պետական համակարգում աշխատելու համար

Ավարտվել է ՀՀ կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2022 ծրագրի հայտադիմումների ընդունումը: Շուրջ 300 սփյուռքահայ մասնագետներ այս տարի դիմել են ծրագրին 31 երկրներից՝ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Բելգիա, Իրան, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելառուս, Արգենտինա, Շվեյցարիա, Նորվեգիա, Իտալիա և այլն: Առաջին անգամ ծրագրին դիմել են Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Նոր Զելանդիայից: Այս մասին հայտնեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից: Այն հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին մեկ տարի աշխատել Հայաստանի և Արցախի ավելի քան 25 գերատեսչություններում՝ բերելով իրենց փորձը, գիտելիքները, նախաձեռնելով նոր ծրագրեր և սկսելով իրենց կարիերան հայրենիքում: Բոլոր դիմորդներն ունեն բակալավրի աստիճան և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ կամ մագիստրոսի աստիճան (կամ ավելի բարձր) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

Այս տարվա դիմորդներն ավարտել են այնպիսի համալսարաններ, ինչպիսիք են Հարվարդի, Բրադֆորդի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական, Կոլումբիայի, Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանները: Ամենատարեց մասնագետը 77 տարեկան է, ծրագրին դիմողների միջին տարիքը 35 է:

Ընտրված մասնագետները հուլիս ամսվա ընթացքում կհրավիրվեն առցանց հարցազրույցի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Վերջնական ընտրությունից հետո այս տարվա սեպտեմբերից 50 սփյուռքահայ մասնագետ կսկսեն իրենց աշխատանքը: ՀՀ կառավարությունը մասնագետների համար ձեռք է բերում ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ), հատկացնում է կեցություն նպաստ` ամսական 336.000 ՀՀ դրամ, առողջության ապահովագրություն և մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարը:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է արդեն 3-րդ անգամ: Նախորդ երկու տարիներին ծրագրի շրջանակներում 100-ից ավելի մասնագետներ սկսել են իրենց աշխատանքը Հայաստանի և Արցախի պետական համակարգում: Նրանց 70 տոկոսը հայրենադարձվելու որոշում է կայացրել:

«իԳործ»-ը Հայաստանի պատմության մեջ միակ պետական ծրագիրն է, որը սփյուռքահայ մասնագետների հրավիրում է սեփական ներուժով փոխելու Հայաստանի կառավարման համակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում