Thursday, 13 06 2024
Վաշինգտոնը քարտ բլա՞նշ է տալիս Հայաստանին, թե՞ թողնում Բաքվի դեմ մենակ
Ղրղզստանում կարգելվի գուշակների ու պայծառատեսների գովազդը
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր պատշգամբ
17:30
Ուժի մեջ է մտել Լեհաստանի և Բելառուսի սահմանին բուֆերային գոտի ստեղծելու մասին որոշումը
17:20
Ստոլտենբերգը ՌԴ-ի տարածքում ՆԱՏՕ-ի զենքի կիրառումը էսկալացում չի համարում
17:10
Լեհաստանը և Գերմանիան հայտնել են, որ Ուկրաինային չեն փոխանցի Patriot ՀՕՊ համակարգեր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բելառուսը ետ է կանչում ՀՀ-ում իր դեսպանին
16:50
Իրանը «որոշ միջոցներ է ձեռնարկել» միջուկային օբյեկտներում՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի. Mehr
16:40
Բուենոս Այրեսում բախումներ են տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև Միլեյի առաջարկած բարեփոխումների պատճառով
Բա Մարտի 1-ը դատապարտեիք, պարո՛ն Գարեգին Բ. Վահագն Ալեքսանյան
Փափուկ կյանքի սովոր տերտերը տուն է վարձել Բաղրամյան փողոցում, իսկ մարդիկ վրանների մեջ են. Դավոյան
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Իսրայելից պատասխան չի ստացել հրադադարի մասին առաջարկի վերաբերյալ
«Օրենքի առջեւ բոլորը հավասար են» սկզբունքը վերաբերում է նաեւ պետության եւ ընդդիմության
Ռուբլու փոխարժեքը վերականգնվում է
Սա իշխանության բռնազավթման փորձ է. դեմոկրատական երկրում գրոհել են ԱԺ-ի վրա
Պեսկովը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Երևանի միջև կգերիշխեն դաշնակցային հարաբերություններն ու գործընկերությունը
Մինչև վերջ կգնան, մինչև իշխանությունը մեծ սխալ գործի
Էրդողանը կայցելի Շուշի
Պարոն Գալստանյանը սովորական շառլատան է. հարգելի՛ հայրենակիցներ, ցավում եմ, դուք խաբվել եք
2018-ի քայլերը «քսերոքս» անելով ոչնչի չեն հասնի, կրիտիկակական զանգված էլ չկա
Դուք պե՛տք է քաղաքական զսպվածություն ցուցաբերեք. Թորոսյանի կոշտ արձագանքը՝ Կարեն Անդրեասյանին
Մոսկվա, Կրեմլ, Պուտին. ընդդիմության հաղորդումը՝ Փաշինյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս են գալիս
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ամերիկացի պաշտոնյային
«ՀԱՊԿ-ը Ադրբեջանի և բռնապետ Ալիևի ֆանատների ակումբ է». Ստեփանյան
15:15
Լոնդոնը Կիևին կհատկացնի գրեթե 300 մլն եվրո
Բաքուն փորձում է օգտվել ու միջամտել Հայաստանի ներքին կյանքին
«Ռուսաստանը կշարունակի աշխատել՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի հարցում». Պեսկով
ԿԳՄՍՆ պատվերով սկսվել են Լոռու մարզի մի շարք հուշարձանների վերականգնման աշխատանքները
14:30
ԵՄ քաղաքացիներն ուրվագծեցին Միության հաջորդ հինգ տարիների քաղաքականությունը

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. կան վիրավորներ

Այսօր` մայիսի 13-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության բժշկի կողմից, որը հայտնել է, որ կանչով մեկնել է Ա. Հովաննիսյան փողոց, որտեղ 25 տան մոտ հայտնաբերել են արնանման հետքեր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանն ու նույն վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։

Ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, որի դիմային հատվածում եղել է 11 կրակոցի, իսկ հետևի մասում՝ 7 կրակոցի հետք։  Հայտնաբերվել է 2 գնդակ, 1 չկրակված փամփուշտ, մոտ 20 հատ 7.65 մմ տրամաչափի պարկուճ։  Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Ազատ Դանիելյանի և ավագ քննիչ Նիկոլայ Պավլովի գլխավորությամբ։

Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր և կռփազենք։  Պարզվել է, որ դեպքի վայրից թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղփաոխվել Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 64-ամյա Վաչագան Հ-ն, որը հիվանդանոց է տեղափոխվել «աջակողմյան հեմոպրոտեքս» ախտորոշմամբ, նույն հիվանդանոց է տեղափոխվել «ձախ անոթափոսի կտրած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ Սարգիս Ս-ն, ում ամբողջական տվյալները ճշտվում են, իսկ «պոլիտրավմա» ախտորոշմամբ նույն հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ՝ 31-ամյա Անդրանիկ Բ-ն։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրութուն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի, 112  հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։  Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։  Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն պարեկներ Դավիթ Զազարյանն ու Հենրիկ Սալոյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինը օգնության են հասել «Սիգարոն» ընկերության աշխատակիցները, որոնք նաև հիվանդանոց  են տեղափոխել վիրավորներից երկուսին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում