Thursday, 13 06 2024
Ուղիղ․ Բագրատ Գալստանյանը հանրահավաք է հրավիրել
19:50
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի
ԱՄՆ դեսպանությունը հետևում է Երևանում ընթացող ցույցերին
19:20
Իսպանիան եվրոպական բոլոր երկրներին կոչ է արել ճանաչել Պաղեստինը
Նույնականացվել է Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում կատարված զանգվածային անկարգությունների շուրջ 40 մասնակից
19:00
Բելառուսը մտադիր չէ վատթարացնել հարաբերությունները Հայաստանի հետ
Մեհրաբյան online
19:00
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում զինյալները սպանել են 30 գյուղացու
ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է ցուցարարներին և ոստիկաններին
18:59
ԱՄՆ-ն և Թուրքիան F-16-ի վաճառքի պայմանագիր են կնքել
18:58
Մոսկվայում Բելառուսի դեսպանը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը
ՀՀ ԱԳ փոխնախարար Սաֆարյանը մասնակցել է Միջազգային արևային դաշինքի Եվրոպայի և այլոց տարածաշրջանային կոմիտեի 5-րդ հանդիպմանը
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպում է ունեցել ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ
18:53
ԵՄ-ն Հունգարիային տուգանել է 200 միլիոն եվրոյով, Բուդապեշտը դա անվանել է շանտաժ
18:52
Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ
18:50
Ուկրաինան առաջին F-16 կործանիչները կստանա ամռանը
18:50
Դոնբասում ծանր վիրավորվել են НТВ-ի աշխատակիցները
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ Հայաստանը մնում է կազմակերպության անդամ
Ռուբիկ Մխիթարյանը 70 կողմ ձայնով ընտրվեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր
ԼՂ մեր հայրենակիցների իրական խնդիրները, ոչ՝ պատմական, չեն հուզում մեր ընդդիմությանը. Ներկա չեն
Եթե նոյեմբերի 9-ին և այլ բռնություններին տրվեր իրավական ճիշտ գնահատական, երեկվա դեպքը չէինք ունենա
Ադրբեջանը ՀՀ գումար ուղարկող 50 խոշոր փոխանցողների մեջ չկա, 1 դեպք՝ կար 30 հզ եվրո էին ուղարկել
Տարեվերջին գնաճը կլինի 1.5-1.7%-ի միջակայքում. ԿԲ նախագահ
Դեպքեր կան, որ ՀՀ բանկերում կրիպտոարժույթով սպասարկում են. ԿԲ նախագահ
18:10
Կիևը 98 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն է ստացել. Պենտագոն
Լուրերի արտակարգ թողարկում 18։00
ՌԴ-ում հայտնել են մեկ օրում Բելգորոդի մարզի ուղղությամբ շուրջ 170 զինամթերքի արձակման մասին
Վաշինգտոնը քարտ բլա՞նշ է տալիս Հայաստանին, թե՞ թողնում Բաքվի դեմ մենակ
Ղրղզստանում կարգելվի գուշակների ու պայծառատեսների գովազդը
Գողության նպատակով տանիքից պարանով իջնելիս ընկել էր պատշգամբ

Ուկրաինական հակամարտությունը հացահատիկի շուկայում ճգնաժամ է ստեղծում

Ուկրաինական հակամարտությունը խաթարել է պարենի մատակարարումները և գները ամբողջ աշխարհում, չորեքշաբթի հայտարարել է նախագահ Ջո Բայդենը Իլինոյս կատարած այցի ժամանակ: Այստեղ նա հայտնել է ամերիկյան ֆերմերային արդյունաբերությունը խթանելու քայլերի մասին: Վերլուծաբաններն ասում են, որ գյուղատնտեսական այս ճգնաժամը կարող է երկարաժամկետ գլոբալ խնդիրներ առաջացնել, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում:

Իլինոյսի Կանկակի բնակավայրն աշխարհագրորեն շատ հեռու է գտնվում Կիևից, բայց ուկրաինական հակամարտության հետևանքները զգացվում են նաև այստեղ՝ կապված հացահատիկի խնդիրների հետ:

Ռուսաստանի 11-շաբաթյա ներխուժումն Ուկրաինա վտանգի տակ է դրել ցորենի, եգիպտացորենի, գարու, ձեթի սերմերի, յուղի և պարարտանյութի համաշխարհային մատակարարումներում: Սննդամթերքի համաշխարհային գները ներխուժումից ի վեր աճել են գրեթե 13 տոկոսով, ասում է Սպիտակ տունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը ֆերմերային տնտեսությւոններ կատարած իր այցի ժամանակ ասել է, որ անում է հնարավոր ամեն ինչ՝ օգնելու ամերիկացի ֆերմերներին լրացնել այդ բացը, ինչի համար նա մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Չորեքշաբթի օրը Բայդենը հայտարարել է ֆերմերներին օգնություն ցույց տալու նպատակով մի շարք միջոցառումների մասին։ Դրանք ներառում են քայլեր, որոնց շնորհիվ ֆերմերները կկարողանան մեկ տարվա ընթացքում երկու տեսակ բերք ցանել: Այս տեխնոլոգիան թույլ է տալիս ավելի քիչ պարարտանյութ օգտագործել՝ պարարտանյութերի հայրենական արտադրության ֆինանսավորումը կրկնապատկելով մինչև 500 մլն դոլար:

Եվրոպական ներդրումային բանկի նախագահն այս շաբաթ ահազանգեց, որ Ուկրաինան ունի շատ մեծ քանակությամբ ցորենի պաշարներ։

«Ուկրաինան չի կարողանում արտահանել այն, քանի որ զրկված է դեպի ծով ելքից։ Սա այն առանցքային խնդիրներից է, որին մենք պետք է անդրադառնանք, քանի որ նրանք աշխատասեր մարդիկ են։ Այժմ նրանք ինտենսիվորեն ցանում են, ու մի երկու ամսից կարծում եմ լավ բերք կունենան՝ անցած տարվա բերքի մոտ 70 տոկոսը, սակայն ինչպե՞ս վարվել այդ բերքի հետ»,- տարակուսում է Եվրոպական ներդրումային բանկի նախագահ Վերներ Հոյերը։

Ազդեցությունն արդեն ակնհայտ է։ Անցյալ ամիս Շրի Լանկայի ֆերմերները գործադուլ են հայտարարել՝ կապված սննդամթներքի և վառելիքի գների բարձրացման հետ: Այդ շարժումը ի վերջո հանգեցրեց կղզու երկրի կառավարության և վարչապետի հրաժարականին:

Եվ ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, կհարվածի աշխարհի այն մասերին, որտեղ առկա է փոքր ներուժ, ասում են վերլուծաբանները:

«Սա իրականում շրջադարձ է համաշխարհային տնտեսության համար։ Եվ դրանք այն երկրներն են, որոնք ամենաշատն են տուժում. այն երկրները, որոնք մեծապես կախված են սննդամթերքի և էներգիայի ներմուծումից, իսկապես շատ ծանր հարված կստանան: Եվ քաղաքական առումով այդ երկրների համար չափազանց դժվար է լինելու»,- նշում է American Enterprise Institute հաստատության վերլուծաբան Դեսմոնդ Լաչմանը։

Պատմությունը ցույց է տալիս, որ հացահատիկի գները ունենում են հսկայական ազդեցություն: 1788 թվականին Ֆրանսիայում հացի գինը բարձրացավ, որը հանգեցրեց գյուղացիների ապստամբության, իսկ հաջորդ տարի՝ հեղափոխության։

Հոդվածը պատրաստվել է Անիտա Փաուելի նյութի հիման վրա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում