Ադրբեջանի հետ ուղիղ պայմանավորվածություններ չի կարելի ձեռք բերել, միջնորդներ են պետք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հիշեցրեց` Միշելի հանդիպմանը Ալիևը խոստացել է գերիների նոր խումբ վերադարձնի, բայց չի կատարել խոստումը և գերիների խումբը դեռ չի վերադարձել. «Ալիևը պայմանավորվում է մի բան, այլ բան անում: Հայաստանը չի կարող որևէ մեկի միջոնրդությունից հրաժարվել: Մոսկվայի միջնորդությունից հրաժարվելը կարող է ռիսկեր առաջացնել»: