Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Ադրբեջանը կարող է նոր սադրանքների գնալ՝ ձևակերպելով թե Հայաստանում ռևանշի են ձգտում

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն ու Թուրքիայի հետ հնարավոր հարաբերությունները հաստատումը որպես պատճառաբանություն ներկայացնելով՝ արդեն մեկ շաբաթից ավելի է խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները Երևանում և մարզերում անհնազանդության ակցիաներ են իրականացնում։

Այդ գործողություններին օրերս անդրադարձել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը` մասնավորապես նշելով, որ Հայաստանում բողոքի ցույցերի կազմակերպիչները երկիրը մղում են դեպի անդունդ. «Բողոքի ակցիաների կազմակերպիչները հայ հասարակության մեջ բավականին հայտնի դեմքեր են։ Երկար տարիներ՝ գրեթե 30 տարի, այս մարդիկ սուտ խոստումներ են տալիս հայ ժողովրդին, ապրում պատրանքների մեջ ու այսօր Հայաստանը մղում են դեպի անդունդ։ Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, նորից ուզում են բարձրացնել Ղարաբաղի թեման։ Իհարկե, մենք հետևում ենք այս գործընթացներին։ Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից, ասաց նախարարը»,-մասնավորապես նշել է նա։

Թե ինչ անդրադարձ կունենան Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերը խաղաղության պայամանգրի կնքման և առհասարակ Բաքվի հնաարվոր գործողությունների վրա՝ դժվար է ասել։ Ռուսաստանում, օրինակ, մամուլն ակտիվորեն հետևում է պրոցեսին, սակայն Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դա բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է և ինքն այդ ցույցերի շուրջ տեսակետ հայտնել չի ցանկանում։ Նմանօրինակ մեկնաբանություն էր օրերս նաև արել ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ շեշտելով, որ Մոսկվան Երևանի ներքին խնդիրներին չի միջամտում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծանական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Բայրամովին խորհուրդ է տալիս զբաղվել իր պետությամբ, Ադրբեջանում այսօր խնդիրները շատ են՝ այդ թվում մարդու իրավունքների ոլորտում․ «Իսկ հարցը, թե ինչու է Ադրբեջանը հետաքրքրված այս պրոցեսներով շատ հասարակ պատասխան ունի։ Բաքուն ուզում է Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանին ճնշելով ստանալ ամեն ինչ։ Հիմա իրենք պայքարին նայում են այն կոնտեքստում, որ դա կարող է իրենց խանգարել։Բայց ես կասեի, որ ընդդիմության պայքարը չի փոխի այն ռեալությունը, որ գործող իշխանությունները պատրաստ լինելով ստորագրել խաղաղության պայմանագիրը, կարմիր գծեր չեն հատի։Թող Ադրբեջանը չմտածի որ հիմա պայքար է գնում, Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի զիջումների չգնալ։ Նույնիսկ եթե Փաշինյանը գնա զիջումների, դրանք խելքին մոտ զիջումներ կլինեն։ Վարչապետը կոնստրուկտիվ է, բայց բացառվում է, որ Ստեփանակերտը ենթարկվի Բաքվին։ Այսինքն՝ նմանատիպ հույսեր թող չփայփայեն»։

Գրիգորյանն ընդգծեց, որ ընդդիմության ակցիաները նաև իրեն են մտահոգում․ «Մենք ժողովրդավարության ճանապարհով ենք գնում, անպայման պետք է ազատություններ տանք ընդդիմությանը։ Բայց ընդդիմությունն էլ ունի պատասխանատվություն՝ այն է ծրագիր ներկայացնել։Ժողովուրդը նրանց գործուղեց խորհրդարան, որ պայքարեն, իրենցն ասեն, բայց մենք բացի հուզմունքային մասից ոչինչ չենք տեսնում։ Ասում են անցումային արդարություն՝ դա նորմալ բառակապակցություն է, բայց մարդիկ պետք է հասկանան, որ դա նշանակում է ոչ լեգիտիմ կառավարություն։ Այսինքն՝ կոպիտ ասած «գցում ենք լեգիտիմ ընտրված իշխանություններին ու կառուցում ինչ-որ անորոշ կառավարություն»։ Ես համարում եմ, որ դա շատ վտանգավոր ուղղություն է»։

Մեր զրուցակիցը նաև նշեց, որ եթե չկա գաղափարախոսություն, չկան ծրագրեր, լեգիտիմ ընտրված իշխանության տապալումն ու ոչ լեգիտիմ իստիտուտ՝ անցումային կառավարություն ստեղծելը, Հայաստանի կործանում է․ «Այդ կառավարության մեջ կարող են լինել ամենալավ մարդիկ, բայց այն չի կարող աշխատել։ Այդ անցումային կառավարության դեմ էլ այլ խմբեր կես տարուց հետո դուրս կգան պայքարի։ Ես ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մի քիչ զսպել ախորժակը։ Նույնիսկ եթե գնում են պայքարի սրման՝ պետք է հիշեն, որ Նիկոլ Փաշինյանն ընտրված է ժողովրդի կողմից։ Այո՛, ընտրվեց հրապարակներում, բայց հետո գնաց խորհրդարան ու նույնիսկ հին Ազգային ժողովն իրեն ընտրեց վարչապետ։ Աշխարհում հիմա խաղի կանոններ են փոխվում ու այս ֆոնի վրա ոչ լեգիտիմ փուլ անցնելը, ես պարզապես շատ վտանգավոր եմ համարում»։

Ըստ Գրիգորյանի՝ իշխանությունն էլ այժմ հասարակության տարբեր խավերի հետ պետք է հանդիպի․ «Լարվածությունն ունի և՛ օբյեկտիվ և՛ նաև արհեստածին բնույթ։Կան շատ ազնիվ մարդիկ, որոնք իրոք մտահոգված են։ Անպայման չէ մտածել, որ այստեղ մենակ խաղեր են։ Այո՛ Ռուսաստանն ուզում է ապակայունացնել Հայաստանը, որ զիջումներ կորզի։ Նիկոլ Փաշինյանը դիմադրում է, դրա համար էլ Ռուսաստանն իր ագենտուրայի միջոցով ապակայունացնում է Հայաստանը։ Բայց փողոց են դուրս գալիս տարբեր մարդիկ՝ և՛ պրոռուսական ուժեր և՛ հինգերորդ շարասյուն և ազնիվ մարդիկ, զոհերի հարազատներ։ Իշխանություններն անպայման պետք է աշխատեն ազնիվ մարդկանց հետ, բաց խոսի նրանց հետ, շատ փակագծեր բացի, որ այդ մարդիկ են հանգստանան»։

Հնարավո՞ր է Ադրբեջանը դիմի նոր սադրանքների՝ ձևակերպելով, թե հայաստանյան ընդդիմությունը ռևանշի է ձգտում, հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց․ «Այո՛, Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից։ Ասել՝ այնտեղ ռևանշիստներն են գալիս, մենք ստիպված ենք ուժով հարցերը լուծել։ Դա կարող է իրենց համար գործոն դառնալ, որը կներկայացնեն աշխարհին՝ համոզելով, որ այլընտրանք չունեն։ Բայց մեր զարգացումները մենք ինքներս պետք է փորձենք լուծել, իշխանություններն էլ, ինչպես նշեցի, լծակներ ունեն իրավիճակը հանդարտեցնելու»։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում