Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

Արթուր Վանեցյանի քարը Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ֆրանսիայի հրապարակում կան մարդիկ, որոնց ներկայությունը հարվածում է իրենց շարժմանը, բայց ինքը չի կարող այդ մարդկանց արգելել ներկա լինել հրապարակում, գալ հրապարակ: Վանեցյանը չի տվել անուններ, չի ասել, թե հատկապես ո՞ր մարդկանց մասին է խոսքը, սակայն արել է մեկ այլ հատկանշական հայտարարություն: Ըստ նրա, եթե հանրահավաքը լիներ «Հայրենիք» կուսակցության կամ «Պատիվ ունեմ» դաշինքինը, ապա իրենք կորոշեին ներկաների շրջանակը, սակայն հանրահավաքը ժողովրդական է, համաժողովրդական, հետևաբար չեն կարող որևէ մեկին արգելել ներկա լինել այնտեղ:

Արթուր Վանեցյանն իհարկե բավականին դիվանագիտորեն խուսափում է ասել, որ Ֆրանսիայի հրապարակում հավաքվում են ոչ միայն Հայրենիքի կամ Պատիվ ունեմի՝ ներառյալ ՀՀԿ, այլ նաև Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ «կոմունիկացիաներով» եկող մարդիկ և իրենք կարող են պատասխանատու լինել նրանց համար, ովքեր գալիս են իրենց կոմունիկացիայով, այլ ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ ՀՅԴ-ի, կամ այլ կերպ ասած՝ Հայաստան դաշինքի: Ի վերջո միամտություն է կարծել, թե այդ երկու ուժերից զատ՝ Հայաստան ու ՊՈՒ դաշինքներ, փողոցում տեղի ունեցողն ունի կազմակերպական-առաջնորդող այլ բեվեռներ: Մնացյալը հարակից միավորներ են, այս կամ այն թևից, ու հրապարակում չեն կարող հայտնվել այնպիսի պատահական մարդիկ, որոնք հարվածում են այդ ուժերի շարժմանը: Իհարկե կարող են հայտնվել ամենատարբեր քաղաքացիներ, սակայն հասկանալի է, որ «հարվածող» կարող են լինել հենց ոչ պատահական, այսպես ասած լայն հանրությանը այս կամ այն կերպ հայտնի մարդիկ: Իսկ նրանցից որևէ մեկը հրապարակում անկասկած ինքնագլուխ չէ, որ հայտնվում է: Ահա այդ իմաստով, Արթուր Վանեցյանը փաստորեն քարը նետում է Ռոբերտ Քոչարյանի կողմ, դիվանագիտորեն ասելով, թե հանրահավաքը ժողովրդական է՝ համաժողովրդական, բայց բավականին թափանցիկ կերպով ակնարկելով, որ «հարվածող» իմիջով անձինք հայտնվում են հենց այդ թևից:

Չի բացառվում իհարկե, որ ԱԱԾ նախկին պետը կարող է նկատի ունենալ մինչև անգամ հենց Ռոբերտ Քոչարյանին, որը ևս՝ պարբերաբար հայտնվում է հրապարակում: Ի դեպ, այդ առումով բավականին խոսուն է «պատահականորեն» ՀՀԿ փոխնախագահի տելեգրամյան ալիքում հայտնված և հետո հեռացված ձայնագրությունը՝ Նաիրա Զոհրաբյանի ձայնով, որտեղ Զոհրաբյանը խոսում է, թե՝ «Ռոբի մասնակցությունը վանում է շատերին»: Իհարկե դրվագը այս պարագայում հիշարժան է լոկ փաստարկելու տեսանկյունից, որ ՊՈՒ խմբակցության ղեկավարի՝ Հայրենիք կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի խոսքերը ավելի լայն տրամադրությունների համատեքստում են, որ առկա են Ֆրանսիայի հրապարակի առնվազն մի մասում, որից փաստորեն հերթական քարն է նետվում դեպի հրապարակի այն մաս, որտեղ Ռոբերտ Քոչարյանն է:

Խոշոր հաշվով, ներընդդիմադիր տարակարծությունների և անգամ հակասությունների մասին խոսել եմ բազմիցս, դիտարկելով նաև դրանց բավականին խորքային արմատները, որ հասնում են ընդհուպ 2003-04 թվականներ, երբ այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերի առաջնորդները իշխանության առաջնային երկու դեմքերն էին: Ներկայումս՝ թե կարգավիճակի, թե ժամանակի փոփոխությամբ, այդ տարակարծություններն ու հակասությունները ենթարկվում են տրանսֆորմացիայի, ինչը ոչ միայն տեղի է ունենում նաև փողոցային շարժման գործընթացում, այլ թերևս շարժումն ինքնին նաև այդ տրանսֆորմացիայի յուրօրինակ արտահայտություններից մեկն էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում