Ոստիկանությունը քիչ առաջ խուզարկություն է արել «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ, «5165» շարժման համախոհ Ավետիք Չալաբյանի բնակարանում, ապա նրան բերման ենթարկել։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նրան տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին, փորձում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից պարզել, թե ինչի մեջ է կասկածվում Չալաբյանը։