Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Իրական հաղթանակը կլինի այն, որ ՄԱԿ-ի դատարանն ընդունի հայկական կողմի փաստարկները և մերժի «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը

Տիկին Սահակյան, Հայաստանի կողմից նոր գանգատ է ներկայացվել ՄԱԿ-ի միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների փաստով: Ի՞նչ կարող ենք ակնկալել միջազգային դատարանից՝ հատկապես Փառուխում տեղի ունեցած դեպքերի, գազամատակարարման անջատումների ֆոնին:

Միջզգային արդադատության դատարանի գործիքները շատ ավելի լայն են, քան տարածաշրջանային և կարող են ազդեցիկ միջոցներ լինեն միջպետական գործերի լուծման հարցում: Այս առումով ես դատարանի սահմանափակված չեմ տեսնում, բայց հասկանալի է, որ դատարանի գործունեության վրա ազդող նախադրյալներ կան: Օրինակ, երբ միջազգային հանրությունը որոշ երևույթների առնչությամբ ունի կոշտ արձագանք, ինչպես մենք տեսնում ենք ուկրաինական իրադարձությունների դեպքում, ապա շատ ավելի արագ ու արդյունավետ է աշխատում, և հակազդում ՄԱԿ-ի դատարանը:  Դրա համար իրավական գործընթացը միշտ զուգակցվում է դիվանագիտական գործունեությամբ:

Ապացույցները բազմաթիվ են և վստահ եմ, որ ՄԱԿ-ի դատարանն արձանագրելու է Ադրբեջանի կողմից էթնիկ հիմքով խտրական քաղաքականությունը հայերի դեմ: Բայց խնդիրը մի փոքր բարդ է, քանի որ մենք ունենք նաև հայելային գործեր՝ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի», որտեղ հայկական կողմն է մեղադրվում էթնիկ զտումների կամ էթնիկ պատկանելիության հիմքով խտրականության այլ դրսևորումների համար: Իրական հաղթանակը կլինի այն, որ ՄԱԿ-ի դատարնն ընդունի հայկական կողմի փաստարկները և մերժի «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» հայցը: Սակայն այս հայելային դատական գործընթաց նախաձեռնելու միջոցով ես կարծում եմ՝ Ադրբեջանը փորձում է ձևականորեն հավասարության նշանը պահպանել հայկական և ադրբեջանական կողմերի միջև, որի պայմաններում մենք նույնական ենք ընկալվում միջազգային հանրության աչքերում, և նրանք մեզ դիտարկում են արժանի և հավասար հակառակորդներ: Այս պարագայում միջազգային հանրությունը չի բռնի Հայաստանի կամ Ադրբեջանի կողմը, և հակված կլինի առավել չեզոք դիրքերից մոտենալ Արցախի խնդրին կամ առկա այլ հարցերին: Ես կարծում եմ՝ շատ վտանգավոր է այդ երկրորդ գործընթացը, որը կարող է իրողությունները ձևախեղել և հավասարության նշան դրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այդ պարագայում մենք կունենանք ոչ թե հաղթանակ, այլ պարտություն:

Մենք հիշում ենք, թե դեկտեմբերին ՄԱԿ-ի դատարանն ինչպիսի որոշում կայացրեց հօգուտ Հայաստանի, բայց Ադրբեջանը, ըստ էության, չի կատարում դատարանի որոշումները և շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը: Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ եթե անգամ հօգուտ Հայաստան վճիռներ լինեն, Ադրբեջանը շարունակի անտեսել դրանք:

Դրա ռիսկերը միշտ կան և միջազգային իրավունքը ներպետական իրավունքից տարբերվում է նաև այն հատկանիշով, որ մենք հարկադիր կատարումն ապահովող միասնական ատյան չունենք և միջազգային իրավունքի կիրառումը կախվածության մեջ է պետությունների դիրքավորումից ու քաղաքական կշռից: Եթե պետությունը կարողանում է ճիշտ արտաքին հարաբերություններ կառուցել, ապա ուժ կտա հօգուտ իրեն կայացված դատական ակտերից: Իսկ եթե թույլի դիրքերից է ելնում, այդ փաստաթղթերն, իրապես, կարող են մնալ թղթի վրա: Որոշակի լծակներ ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որտեղ ևս կայացվում են քաղաքական որոշումներ: Իհարկե, մենք նախնական որոշումը, որ ունեցանք դեկտեմբերին, դա անհապաղ միջոցներին էր վերաբերում և դրա կատռարողական գործընթացները ավելի թերի կարգավորված և թույլ են ի համեմատություն վերջնական վճիռների: Բայց եթե քաղաքական, դիվանագիտականբ հարցերում մենք ձախողենք, անկախ վճռի բովանդակությունից, կարծում եմ՝ իրականության մեջ փոփոխություններ չեն լինի: Դրա համար մեկուսացված իրավական գործընթացները որև իրավական ու քաղաքական արժեք չունեն, եթե դրանք չեն զուգակցվում ճիշտ դիվանագիտական ու քաղաքական աշխատանքով:

Իսկ իրավական ոլորտում հայկական կողմից աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում: Բավարա՞ր են ձեռնարկված քայլերը, թե՞ կարելի էր ավելի  անել:

Ես կարծում եմ, որ ակտիվություն եղել է և եթե համադրելու լինեմ ռազմական, քաղաքական, իրավական և դիվանագիտական ոլորտները, միակ ոլորտը որ չի ձախողել և դեռևս դրական հեռանկար կա, դա իրավական է: Այսինքն այս պահին ես այն գնահատում եմ տեղին ու արդյունավետ: Մասշտաբի տեսանկյունից օգտագործվել են հիմնական գործիքները, բայց ոչ բոլորը, որը միգուցե տակտիկական խնդիր է: Համենայնդեպս, լինելով իրավաբան, նաև միջազգային իրավունքի մասնագետ, այս պահին ճիշտ եմ գնահատում կատարված իրավական ոլորտի գործողությունները: Միակ հիմնական խնդիրը, որ ես դիտարկում եմ, որը շատ ակնառու է, այն է, որ իրավական թիմն առանձին է գործում և կարծես իրավական թիմի ու քաղաքական թիմի գործողությունների սինխրոնիզացիա չկա: Քաղաքական թիմի գործողությունները կարող են բերել նաև իրավական թիմի գործունեության ձախողման: Օրինակ, բազմիցս կատարվել են հայտարարություններ, որոնք լուրջ վտանգներ են իրենց մեջ պարունակում և ունենալու են ապացուցողական նշանակություն ՄԱԿ-ի դատարանում ի վնաս Հայաստանի շահերի: Բայց այդ հայտարարությունները հնչեցվում են քաղաքական գործիչների կողմից այն պարագայում, երբ նրանք քաջատեղյակ են ընթացող իրավական գործընթացների մասին: Նույնկերպ մենք տեսնում ենք, որ մարդու իրավունքների խախտումների առնչությամբ քաղաքական գործիչները բացառում են խոշտանգումների փաստը հայ ռազմագերիների առնչությամբ, մինչդեռ Հայաստանը միջպետական հայցով խոշտանգումների խնդիր է բարձրաձայնել թե ՄԱԿ-ի դատարանում, թե Եվրոպական դատարանում: Այստեղ չհամակարգված գործունեություն կա, որը չի բխում մեր պետության շահերը լավագույնս ներկայացնելու անհրաժեշտությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում