Tuesday, 23 04 2024
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ

«Առայժմ տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքներում առաջընթաց չի գրանցվել». Բայրամով

Հանդիպման սկզբում Սերգեյ Լավրովը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովին և Արարատ Միրզոյանին՝ ռուսական կողմի առաջարկին արձագանքելու համար. «Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասը վերածել խաղաղության, կայուն զարգացման և բարգավաճման գոտու»,- ասել է Լավրովը։

Ըստ Լավրովի՝ Մոսկվան շահագրգռված է կողմերի միջև վստահության մեծացմամբ և հայ-ադրբեջանական լիարժեք հարաբերությունների կարգավորման համար պայմաններ ստեղծելով։ «Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը հնարավորություն կտա՝ առաջ գնալ այն ճանապարհով, որը նախանշել են մեր ղեկավարները»,- ասել է Լավրովը։

Բայրամովն իր հերթին նշել է, որ հանդիպումը «լավ հնարավորություն է՝ քննարկելու այն առաջընթացը, որին կարելի է հասնել»։ Միաժամանակ, նա ափսոսանք է հայտնել, որ առայժմ տրանսպորտային հաղորդակցությունների բացման աշխատանքներում առաջընթաց չի գրանցվել. «Ես գիտեմ, որ գործընկերների միջև շփումները շարունակվում են, և մենք կարծում ենք, որ լավ հեռանկար ու հնարավորություն կա՝ արդյունքի հասնելու և եռակողմ հայտարարություններն ամբողջությամբ իրականացնելու համար», – ասել է Բայրամովը։

Բայրամովը նաև նշել է, որ հավատում է, որ մոտ ապագայում գոնե հնարավոր կլինի սկսել սահմազատման ու սահմանագծման գործընթացը․ «Մեր կողմից մենք պատրաստ ենք սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ և կարծում ենք, որ այսօրվա հանդիպումը, շփումների շարունակությունը դրական ազդեցություն կունենա այս թեմայի շուրջ քննարկումների շարունակման վրա»։

Միրզոյանը հանդիպման սկզբում նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում երեք երկրների ղեկավարների միջև բոլոր պայմանավորվածությունների և հայտարարությունների իրականացմանը։ «Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները ներկայիս ձևաչափերի վրա՝ տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հաղորդակցությունների բացման և խաղաղության պայմանագրի շուրջ, կամ, ինչպես երևի ավելի ճիշտ է անվանել դա՝ պայմանագիր՝ հարաբերությունների կարգավորման, հաստատման և մնացած բոլոր խնդիրների լուծման, այդ թվում՝ հումանիտար, ռազմագերիների ազատ արձակման և չլուծված մնացած այլ խնդիրների մասին»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում