Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Գագիկ Խաչատրյանի առանձնատան բռնագանձվող գումարը Հայաստան կարող է գալ միայն մեկ դեպքում

ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսի Հոլմբի հիլս թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ փողոցում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթացը։

Այս գործընթացը սկսել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Նրանց տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում կոռուպցիոն եղանակով ձևավորված եկամուտներով։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը ներկայացրել է հայց՝ հայտնելով, որ գործարար Սեդրակ Առուստամյանը Խաչատրյանին և նրա ընտանիքին ավելի քան 20 միլիոն դոլար կաշառք է տվել՝ իր բիզնեսի նկատմամբ բարենպաստ հարկային վերաբերմունքի դիմաց:

Այս առնչությամբ փաստաբան Գևորգ Գյոզալյանը նշեց, որ բռնագանձվող այդ գումարը չի կարող գալ Հայաստան. «Դա միջազգային ընդունված պրակտիկա է և այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է նաև փողերի լվացման հետ կապված հարաբերություններում, երբ հիպոթետիկ մի պետությունից կամ մի հանրությունից փողերը կոռուպցիոն եղանակներով անցնում են մեկ այլ պետություն և բացահայտվում է, ապա այդ միջոցները պետականացվում է այն պետությունում, որտեղ բացահայտվել է: Փողերի հետ վերադարձի ինստիտուտ գոյություն չունի: Այդ պրակտիկան նաև այս դեպքում կկիրառվի և չեմ կարծում, թե այդ գումարները Հայաստան գան՝ բացառությամբ, եթե ՀՀ կառավարությունը որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերի Ամերիկայի հետ և որևէ փաստաթղթի հիման վրա այդ գումարները վերադարձվեն:

Հարցին, թե եթե այդ տունը ապօրինի գումարներով է գնվել, ինչո՞ւ հենց գնելու ժամանակ ԱՄՆ-ն չի փորձել հասկանալ, թե ինչ միջոցներով է այդ առանձնատունը ձեռք բերվում և միայն Հայաստանի դիմելուց հետո է քննվում, փաստաբանը պատասխանեց. «Առհասարակ, փողերի լվացման ընթացակարգերը կան, այդ թվում Ամերիկայում: Ինչու այն ժամանակ դրանով չեն անցկացրել են, կամ արդյոք անցկացրել են, ամեն ինչ օրինական է եղել և հիմա ինչու այսպիսի զարգացում եղավ, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Բայց փողերի լվացման դեմ պայքարի ընթացակարգերն այն ժամանակ էլ են եղել, երբ անձը մեծ գնումներ է անում, մեծ հաշիվներ են գալիս իր հաշիվներին, ապա ինքը պետք է դրանց ծագումնաբանությունը հիմնավորի: Հայաստանում, եթե օրինակ, 5-10 տարի առաջ փորձեինք տանել բանկային հաշվին 40-50 հազար դոլար դնել, ապա պարտադիր բանկում հարցնելու էին՝ այդ գումարները որտեղից: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ճամպրուկներով այդ փողը տարել ու գնել է առանձնատունը: Ակնհայտ է, որ փոխանցումներ են եղել»:

Նույն խնդրի առնչությամբ Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ես անգամ չգիտեմ՝ ոնց է այնտեղ սկսվել: Այսինքն Հայաստանի դատախազը կարող է նստել, այստեղ-այնտեղ, այլ երկրների բողոքներ գրե՞լ: Ինձ համար ա անհասականալի է: Փաստորեն, բռնագանձում են Հայաստանի գլխավոր դատախազի բողոքի հիման վրա, այսինքն հարգում են մեր դատախազին: Հենց մի բան գրում է, սկսում են Ամերիկայում մարդկանց տները խլե՞լ: Ինչ որ բան այն չէ այստեղ: Գագիկ Խաչատրյանը 10 տարի առաջ էդ տունն առել է, այդ ժամանակ ամերիկացիները չեն ստուգե՞լ փողի իսկությունը, ստուգել են: Այնպես չի լինում, որ որևէ մեկը գա Ամերիկա, ասի՝ ուզում եմ Լոս Անջելեսում մի փողոց առնեմ, իրեն էլ ասեն՝ առ, ախպեր: Հետո Հայաստանի դատախազը գրում է Վաշինգտոն, ասում է՝ մի հատ Գագիկ Խաչատրյան կա, կլինի՞ իր տունը վերցնեք, իրեն էլ պատասխանում են՝ եղավ, եղբայր: Այստեղ ինձ համար անհասկանալի հարցեր կան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում