Monday, 16 05 2022
18:40
Ուկրաինայից եւ Դոնբասից Ռուսաստան ժամանած փախստականների թիվը գերազանցել Է 1,3 միլիոնը
18:30
Ավստրիան մայիսի 16-ից կհանի մուտքի սահմանափակումները օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Երևանի պատասխանը Լուկաշենկոյի սադրանքին
Սաակաշվիլիի փաստաբանը դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման
Վանաձորի «Հայրենիք» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու նիստերին
18:10
Ռուսաստանը եւ Իրանը կարող են նավթագազային սարքավորման գործարան հիմնել
18:00
ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները մայիսի 16-ին չեն կարող համաձայնեցել ՌԴ-ի նկատմամբ նավթային բռնարգելքը. Բորել
17:57
Խարկովի հյուսիսարևելյան հատվածը անցել է ուկրաինացիների վերահսկողության տակ
Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի
Անցկացվելու է հրամանատարաշտաբային զորավարժություն
17:50
Եվրոպայի Կենտրոնական բանկը կարող Է թվային եվրոյի մշակումն սկսել 2023 թվականի վերջին
17:43
Իլհամ Ալիևը Էլիզաբեթ Երկրորդ թագուհուն ձի է նվիրել
«Անկարան պետք է դիվանագիտական ​​նուրբ հավասարակշռություն պահպանի Մոսկվայի և Կիևի միջև». Քալըն
Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը
«Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ուղղակի վտանգ չի ներկայացնում ՌԴ-ի համար». Պուտին
17:31
Ռումինիայի ԱԳՆ-ն հայտարարել Է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի անհրաժեշտության մասին
17:30
ԱՄՆ-ը մտադիր Է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունը վավերացնել մինչեւ աշուն
17:23
Օրվա միտքը. Արևմուտքը կուժեղացնի ճնշումը ԽՍՀՄ տարածքում
Վրաստանն անվտանգ երկիր են ճանաչել գործարար զբոսաշրջության համար
Ուսումնական տարվա ավարտը հունիսի 3-ին է, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում հունիսի 6-ին. Անդրեասյան
17:10
«Արևմտյան պատժամիջոցներին ՀԱՊԿ-ը պետք է դիմակայի միասնաբար». Լուկաշենկո
Լիբանանի արաբները ևս քվեարկել են հայ պատգամավորների օգտին
17:00
Ռահմոնը Պուտինի հետ քննարկել է Տաջիկստանի բանակի արդիականացման ծրագիրը
16:52
Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում «երկնքից կրակ է թափվում»
Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալ
16:43
Ուկրաինացի ուժաինները զորավարժություններ են անցկացնում Դնեպրոպետրովսկում
16:40
Հունաստանը կողմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը․ Նիկոլ Փաշինյան
16:30
Ռուսաստանը կորցրել է իր ցամաքային զորքերի մոտ մեկ երրորդը. բրիտանական հետախուզություն
Ընդդիմափոխություն իշխանափոխության փոխարեն

Թեհրանի դժգոհությունը Երևանում. որտե՞ղ է խնդիրը և ու՞ր է լուծումը

Հայաստանն ու Իրանը ունենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակ, սակայն տնտեսական հարաբերությունների առումով, հաշվի առնելով առկա պոտենցիալը, դա գոհացուցիչ չէ և զիջում է քաղաքական հարաբերությունների մակարդակին: Այդ միտքը Երևանում արտահայտել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը: Երևանում նա մասնակցել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի հայաստանյան համանախագահը եղել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Իրանի նախարարը հայտարարել է, որ տնտեսական զարգացմանը խանգարել է Քովիդի համաճարակը, սակայն ներկայումս կա ներուժ և առաջիկայում կլինի ապրանքաշրջանառության մեծ աճ:

Իրանը նախարար Մեհրաբիանի շուրթերով փաստացի դժգոհում է Հայաստանի հետ տնտեսական հարաբերության աստիճանից, սակայն այդ դժգոհությունն ունի «ստուգաբանվելու» կարիք: Այլ կերպ ասած, ի՞նչն է Իրանի դժգոհությունը, Քովիդից բացի ո՞վ է կամ ինչն է պատճառը, որ տնտեսական հարաբերությունը չի համապատասխանում քաղաքական հարաբերության բարձր մակարդակին: Ընդ որում, հարցն ուշադրության է արժանի այն առումով, որ այդ գնահատականը հնչել է տարիներ շարունակ, նաև նախկինում՝ հեղափոխությունից առաջ էլ: Հայաստա՞նն է, որ ինչ-ինչ պատճառով այդքան էլ չի շտապում Իրանի հետ տնտեսական կապերի խորացմանն ու զարգացմանը, դրանք քաղաքական հարաբերության մակարդակին հավասարեցնելուն, թե՞ կա այլ խոչընդոտ:

Եվ որտե՞ղ է այն, Ռուսաստանու՞մ, թե՞ Իրան-արևմտյան հարաբերությունների բարդ գործընթացում, որտեղ կա պատժամիջոցնների խիտ համակարգ և դա բարդացնում է նաև հայ-իրանական տնտեսական հարաբերությունը; Թե՞ խնդիր կարող է լինել հենց Իրանում, մասնավորապես այդ երկրի հասարակական-քաղաքական վերնախավում թուրք-ադրբեջանական նշանակալի ազդեցության շրջանակների առկայության առումով, իրանական էլիտայում թյուրքալեզու խմբերի առատության առումով: Հնարավոր է, որ բոլոր ուղղություններով էլ առկա են գործոններ, որոնք թույլ չեն տվել հայ-իրանական տնտեսական հարաբերության զարգացում առկա ներուժին համարժեք տեմպով ու ծավալով: Բայց, եթե չլինի առարկայական, կոնկրետ խոսակցություն արգելակների, խոչընդոտների առումով, ապա հազիվ թե գտնվեն լուծումներ: Հնարավոր է իհարկե, որ այդ խոսակցությունը ծավալվում է ոչ հրապարակային, այսինքն՝ լռելյայն, այդ դեպքում սակայն պետք է նկատի լինի արդյունքը, այսինքն հայ-իրանական տնտեսական շարժը, ընդ որում ոչ միայն զուտ վիճակագրական, այլ նաև որակական իմաստով: Ինչի՞ մասին է խոսքը: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունը զուտ վիճակագրությունից զատ, երկկողմ անհրաժեշտություն է նաև այն առումով, թե որքան է այդ հարաբերության շրջանակում այսպես ասած համակարգաստեղծ նախաձեռնությունների և նախագծերի տեսակարար կշիռը: Այլ կերպ ասած, նախագծեր, նախաձեռնություններ, որոնք ենթադրում են ոչ միայն երկկողմ, այլ նաև ռեգիոնալ մասշտաբ ու շարժունակություն, հետևաբար ունեն ռեգիոնալ տնտեսական ստատուս-քվոյի շրջանակում դերակատարության ներուժ, այդով նաև ստանալով քաղաքական դերակատարման նշանակություն: Հայաստանն ու Իրանը հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում ունեն դրա երկուստեք անհրաժեշտությունը, հետևաբար զուտ հայ-իրանական տնտեսական հարաբերության խորացումն ու զարգացումը ներկայումս բավականին քիչ է նոր իրողություններին համարժեք դիտվելու համար, շատ կարևոր է, թե ինչ որակներ է ունենալու այդ զարգացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում