Դուշանբեում մեկնարկել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
«Մեր օրակարգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է, ըմբռնում կա, որ դա տեղի կունենա տարվա երկրորդ կեսին՝ հոկտեմբերից դեկտեմբեր, իհարկե, ժամկետները դեռ կհամաձայեցնենք», – ասել է Միրզոյանը Դուշանբեում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Հիշեցնենք, ավելի վաղ հանդիպել են նաև Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ավանդաբար, վերջին ժամանակներս մեր բոլոր հանդիպումները հիմնականում նվիրված են ետկոնֆլիկտային իրավիճակին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, եռակողմ հայտարարությունների իրականացմանը»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը։