Ամերիկացի օրենսդիրներն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ են անում՝ հումանիտար միջանցք ստեղծել Սեւ ծովում՝ միլիոնավոր տոննա հացահատիկի մատակարարումները կազմակերպելու համար, որոնք «արգելափակված են» Ուկրաինայի տարածքում: Այդ մասին, հաղորդում Է Politico հրատարակությունը:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել Էր, որ Վաշինգտոնը դաշնակիցների հետ միասին ուկրաինական հացահատիկը համաշխարհային շուկա վերադարձնելու հնարավորություններ Է փնտրում այդ ռեսուրսի գների նվազմանը հասնելու համար:
Թերթի պնդմամբ՝ ներկայում միլիոնավոր տոննա ցորեն, եգիպտացորեն եւ արեւածաղկի ձեթ Է «արգելափակված» Ուկրաինայում. տեղական ֆերմերները պատրաստվում են բերքահավաքի, սակայն նրանք այն պահելու տեղ չեն ունենա, եթե չկարողանան այն ուղարկել արտասահման: Հրատարակությունը գլխավոր խնդիրը համարում Է ուկրաինական նավահանգիստների աշխատանքի դադարեցումը, որը կապված Է տարածաշրջանի ճգնաժամի հետ:
Ինչպես գրում Է թերթը, ԱՄՆ-ի օրենսդիրները եւ միջազգային դիտորդները ծովային միջանցքը միակ միջոցն են համարում, որպեսզի բավականաչափ ծավալով մթերք մատակարարվի «պարենի եւ առաքման չափազանց մեծ գլոբալ ծախսերի պայմաններում»: Օրենսդիրների երկկուսակցական խմբի կարծիքով՝ Վաշինգտոնն այժմ «գործողությունների համար նեղ պատուհան» ունի, քանի որ իրադրությունն Ուկրաինայում վատթարանում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: