Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ

«Կա՛մ-կա՛մ»-ի հարց է․ Դուշանբեում կհստակեցվի՝ Բրյուսե՞լն է հայ-ադրբեջանական հարցերում միջնորդելու, թե՞ Մոսկվան․ Տարասով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:

Այն ֆոնին, երբ Պաշտոնական Մոսկվան նշում է, թե Բրյուսելը փորձում է խլել հայ-ադրբեջանակյան կարգավորման գործընթացը Մոսկվայից, արդյոք Ռուսաստանը կրկին նախաձեռնություններն իր ձեռքը վերցնելու փորձ կանի։

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Դուշանբեի հանդիպումը թեպետ բեկումնային չի լինի, բայց կորոշվի՝ Բրյուսե՞լն է հայ-ադրբեջանական հարցերի շուրջ միջնորդութուն իրականացնելու թե՞ Մոսկվան․ «Մենք  ենթադրում ենք, որ այնտեղ վերջապես հստակություն կմտցվի՝ ով է լինելու նվագախմբի դիրիժորը՝ Մոսկվա՞ն, թե՞ Բրյուսելը։ Դուք գիտեք, որ այս ընթացքում տարածվեցին հակասական կարծիքներ դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Դրա մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բրյուսելում։ Բրյուսելում հայտարարեցին, որ իրենք սահմանների դեմարկացիայի հարցում պատրաստ են աջակցություն ցույց տալ, սակայն սահմանների հետ որևէ առնչություն չունեն։Ռուսաստանը, մինդչեռ, ավելի կոմպետենտ է այդ հարցում, քանի որ դա տեղի է ունենալու հետխորհրդային տարածքում։ Մոսկվան կարող է քարտեզներ տրամադրել, ուստի միջնորդի ավելի լայն հնարավորություններ ունի։ Կողմերը շտապում են, Բաքվի ու Երևանի կողմից բարդ ու հակասական հայտարարություններ են հնչում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Տարասովի դիտարկմամբ՝ նույնիսկ վերլուծաբաններն են այժմ խճճվել, թե ով է հիմա գլխավորը․ «Ես ամեն դեպքում կարծում եմ, որ Դուշանեբում կորոշակիանա,արդյոք Մոսկվան իր վրա է վերցնում միջնորդի գլխավոր առաքելությունը սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում։ Խոսք է գնում նաև խաղաղության պայմանագրի կնքման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության  պարտավորությունների կատարման՝ այսինքն կոմունկիացիաների ապաշրջափակման մասին։ Ստացվում է՝ կան պատերազմից հետո սառեցված մի շարք խնդիրներ, որոնք այժմ  լուծման կարիք ունեն։ Ադրբեջանը կեղծում է իրավիճակը՝ հասկանալի պատճառներով։ Իրեն պետք է հասնել նրան, որ որոշակի հաջողություններ գրանցի՝  մինչև ուկրաինական ճգնաժամի ավարտը։Տպավորություն է, որ հայկական կողմն էլ սպասողական իրավիճակի մեջ է։ Ադրբեջանը խոսում է կարգավորման հինգ, հայկական կողմը՝ վեց կետերի մասին։ Այդ բոլոր հարցերը դիվանագիտական ջանքեր են պահանջում, որպեսզի հասնեն կոնսենսուսի ընդհանուր մի փաստաթուղթ ստորագրելու հարցում։ Դա երկարատև գործընթաց է և այժմ տպավորություն է, որ փորձ է արվում որոշել Բաքուն ու Երևանը՝ Բրյուսելի՞, թե՞ Մոսկվայի կողմից են»։

Մեր զրուցակիցը  մեջբերեց Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլիի խոսքերն առ այն, որ Հարավային Կովկասում ամեն  ինչ կորոշվի ուկրաինական ճգնաժամի ելքով․ «Եթե Ռուսաստանը հաղթում է, փոխվում է իր քաղաքականությունը, Բաքուն ու Երևանը իրենց այլ կերպ են պահում։ Եթե այնտեղ լինի կիսահաղթանակ, ապա դա գործողությունների մեկ այլ սցենար է։ Եթե Ռուսաստանը պարտվի, դա այլ սցենար է։ Ուստի այժմ աշխարհաքաղաքական իրավիճակիը Երևանին ու Բաքվին թույլ չեն տալիս որոշել՝ որ կողմից գործել։Մոսկվան դա տեսնում է։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Ամեն դեպքում՝ իրավիճակից ելնելով կա՛մ Մոսկվայի միջնորդություն կլինի կա՛մ Բրյուսելի, համատեղություն չի կարող լինել»։

Ստանիսլավ Տարասովը նշեց՝  իրավիճակը ցույց է տալիս, որ առանց երրորդ կողմի միջնորդության կողմերը համաձայնության գալ չեն կարող․ «Հարցն այն է, որ Մոսկվան գնդակը չի նետում Բրյուսելի դաշտ։ Բաքուն ու Երևանն են համաձայնել, որ Միշելը միջնորդ դառնա այդ հարցում, Մոսկվան այստեղ կապ չունի։ Երբ Միրզոյանը Մոսկվայում էր, Լավրովն ասաց, որ Մինսկի խումբը փլուզվել է, հիմա կան միայն հատուկ ներկայացուցիչներ։ Ստացվում է, որ համատեղ աշխատանքը հնարավոր չէ, կողմերից մեկը պետք է միջնորդի։ Մի շարք չլուծված հարցեր կան՝ այդ թվում նաև Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ի՞նչ պետք է արվի Ղարաբաղի հայերի հետ։ Նույնիսկ եթե այն անկլավ է, պետք է այդ անկլավի հարցը որոշվի՝ ինքնավարությու՞ն, Սան-Մարինոյի նման կարգավիճա՞կ, թե՞ ամբողջությամբ Ադրբեջանին ինտեգրում։ Այդ դեպքում Ադրբեջանն էլ պետք է հայերի նկատմամբ իր քաղաքականությունը փոխի, համարի նրանց  իր երկրի լիակատար քաղաքացի։ Դա երկարատև գործընթաց է, որը նախագահի մեկ հրամանով չես կարող իրականացնել»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում