«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի բնորոշմամբ՝ փողոցում տեղի ունեցողը բալագան է․ «Հայաստանի համար ինչու են խնդիրներ ստեղծում, սա վակխանալիա է: Այս ընդդիմությունը Ալիևի հետ նույն գործունեությամբ են զբաղված»:
Անդրադառնալով դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի հետ կապված հարցին, Մեհրաբյանը նկատեց, որ Ադրբեջանը դրական ազդակներ է ուղարկում Բրյուսելի ուղղությամբ․ «Ադրբեջանը որքան շատ կախվածություն ունենա Եվրոպայից, քիչ կախվածություն՝ ՌԴ-ից, բխում է մեր շահերից: Դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ-ի օժանդակությամբ: Ռուսական մոդերացիա չի լինելու սահմանազատման և սահմանագծման հարցում: Հայաստանն ունի իր շահը, իշխանությունը պետք է առաջնորդվի այդ շահերով»: