Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Օգանովսկին հանցագործություն է արել, բոլոր նրանք ովքեր մտածում են իր մասին՝ թող դիմեն ոչ թե Արցախի նախագահին, այլ միջնորդեն դատարանում»

Արցախի դատախազությունն օրերս հայտարարություն տարածեց, որ մայիսի 10-ի երեկոյան Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով վնասվել էր Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է Արցախի հերոս Սամվել Կարապետյանը: Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը տեղեկացրել է, որ գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: «Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտել իրավապահների աշխատանքին:Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- մասնավորապես նշել է Լուսինե Ավանեսյանը:

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանի համոզմամբ՝ Արցախի նախագահը ճիշտ է, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ըստ Օհանջանյանի՝  պետք է ցույց տրվի ոչ միայն խոսքով, այլ գործնականում դա իմպլեմենտացնելով․ «Եվ այստեղ ոչ մի տարբերություն չկա՝ դու ինչ ունես արած պետության համար,  պետության հիմնադիրներից ես, Արցախի հերոս, թե հասարակ քաղաքացի։ Ամեն մեկն իր արարքների համար պետք է պատասխան տա։ Հենց այդ ֆունդամենտալ սկզբունքով էլ պետք է առաջ շարժվենք։ Օրինակ՝դու կարող ես լինել նախարար, քո ու քո թիմի անունը դուրս գա որպես կաշառակեր, բայց քեզ ոչ մի բան չեն անում, որովհետև քո մեջքին մարդիկ կան կանգնած և ոչ միայն Ղարաբաղից։ Նման երկակի ստանդարտներ չպետք է լինեն երկրում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Օհանջանյանը հիշեցրեց, որ խոսքի մակարդակով մշտապես ասվել է, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, սակայն գործնականում այդ սկզբունքը երբեմն չի պահպանվել․ «Նաև ուզում եմ ասել, որ կարող եմ հասկանալ ստեղծված իրավիճակը, թե ինչու նա գնաց ծայրահեղ քայլի, բայց մարդը պետք է հասկանա, որ իր ծայրահեղ քայլերով վտանգել է ուրիշի կյանքն ու հասարակության անդորրը։ Նման արարք կատարողը պետք է շատ խստորեն պատասխան տա օրենքի առաջ՝ մանավանդ հիմա, երբ զենքեր են տրամադրում մարդկանց, ովքեր այս վերջին պատերազմում ներդրում են ունեցել։ Դա զենք կիրառելու որոշակի գայթակղություն է  ստեղծում։  Եթե նման  միջադեպը լուրջ քննադատության չարժանանա ու  իրավական գնահատական չտրվի, ապա դա ռիսկ է ստեղծում, որ շատերը զենք կօգտագործեն, ինչն էլ երկրում քաոս կստեղծի»,-ասաց մեր զրուցակցիը։

Նա նաև հիշեցրեց, որ այդպիսի միջադեպեր շատ են եղել առաջին պատերազմի ժամանակ, 1992-1995 թվականներն․ «Եվ վերջապես ունենք Սամվել Բաբայանի նախադեպը։ Նա Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ է արե և շատ բանակայիններ, պատիվ ունեցող մարդիկ մասնակից են եղել այդ տեռորիստական ակտին։ Դուք գիտեք, որ դրան այն ժամանակ իրավական գնահատական տրվեց, դատարանը պատժեց այդ գործողության մասնակցիներին։

Այժմ էլ Օգանովսկին պետք է պատասխան տա»,-նշեց Օհանջանյանը։

Իրավապաշտպանը նաև նշեց, որ պետությունը ևս անելիք ունի, պետք է մեքենաների համապատասխան վայրում  կայանման մասին մտածի․ «Հրապարակը որպես կայանատեղի չպետք է օգտագործվի։ Վերջապես ցիվիլ պետություն ենք, գյուղի մայդանում չենք ապրում» ։

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Օգանովսկու համար Արցախի նախագահին դիմումներ են ուղղվոմւ, մեր զրուցակիցն ասաց, որ այդ դիմումները պետք է ուղղվեն ոչ թե նախագահին, այլ միջնորդություններ ներկայացվեն դատարան․ «Այդ ժամանակ էլ դատարանը թող ուսումնասիրի հանգամանքները մեղադրանքը մեղմացնելու մասին։ Բոլոր նրանք, ովքեր մտածում են Օգանովսկու համար, թող դիմեն դատարան։ Իսկ որ նա հանցագործություն է արել՝ դա փաստ է» ,-եզրափակեց Կարեն Օհանջանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում